Սարգիս Քլոյանի դուստրը մանդատ կստանա
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահով պայմանավորված՝ դատարկ աթոռ չի մնա: Թեպետ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի վերջին փոփոխությունները հարթ չեն, եւ առնվազն տեխնիկական առումով հարցեր են առաջացնում, քանի որ համապատասխան հոդվածում նախատեսված չէ պատգամավորի մահը՝ որպես նրա լիազորությունների դադարման հիմք, այդուհանդերձ, ակնհայտ է, շուտով ականատես կլինենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կկազմի պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն եւ մեկ շաբաթվա ընթացքում կուղարկի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից մանդատ կտան ՔՊ համամասնական ցուցակի հաջորդ համարին:
Իսկ թե ով է հաջորդ ՔՊ-ականը, որը մանդատ կստանա, «Իրավունքը» մանրամասներ է պարզել: Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակը հուշում է, որ հերթը 93-րդ համարինն է՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Քլոյանինը:
Հիշեցնենք, որ նա Մարտի 1-ի գործով անցնող, տնով տեղով ՔՊ-ական դարձած Սարգիս Քլոյանի դուստրն է: Երեւանի ավագանու 2018թ.-ի ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ներկայացված էր որպես աշխատանք չունեցող ՔՊ անդամ:
Մինչդեռ, այսպես ասած, նախկինների օրոք՝ 1998-2017թթ. աշխատել է Երեւանի Գ.Գյուլբենկյանի անվան 190 ավագ դպրոցում՝ որպես մանկավարժ: Ավարտել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...