Կալանավորվել է «Դոգ»-ի մյուս քույրը՝ Կարինե Ղուկասյանը. ՀԺ
«Հայկական ժամանակ»–ի տեղեկություններով ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի՝ (հանրությանը առավել հայտնի «Դոգ» մականվամբ) մյուս քույրը։
«Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ՀՀ քննչական կոմիտե։ Մեզ հետ զրույցում կառույցից հաստատեցին լուրը, նշելով․
«ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում 21․06․2023թ․ ձերբակալվել է Կարինե Յուրիկի Ղուկասյանը։ Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կարինե Ղուկասյանը մտերիմ-անձնական կապերի մեջ է գտնվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան ծառայության աշխատակցի հետ և սոցիալական ցանցի հավելվածի միջոցով նրանք հաղորդակցվել են, որի ընթացքում Կարինե Ղուկասյանը, խնդրելու և համոզելու եղանակով դրդել է ոստիկանության ծառայողին իրեն տրամադրել ֆիզիկական անձի անձնական, հրապարակման ոչ ենթակա, ուղղակի կերպով անձին նույնականացնող տեղեկություններ։ Պաշտոնատար անձը, հանցավոր համաձայնության գալով Կ․ Ղուկասյանի հետ՝ օգտվելով իրեն հասանելի ՀՀ կառավարման մարմինների շտեմարաններից, տեղեկությունները տրամադրել է Կ․ Ղուկասյանին»»,-գրում է լրատվամիջոցը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։