ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու կինը նոր բնակարաններ են գնել
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն անցած տարի նոր բնակարան է գնել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նրա ներկայացրած 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ Ղազարյանը 35․7 մլն դրամ փոխառություն է տվել «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին՝ բնակարանի գնման իրավունքի համար։
«ՄԼ Մայնինգ»-ը հանրային ծառայողների համար պետական ծրագրով բնակարաններ է կառուցում Երեւանի «Երազ» թաղամասում (Ադոնցի 19/8), Քանաքեռում (Մելիք Մելիքյան 2/1), Նոր Նորքում (Միկոյան 9/3): Ընկերության միակ սեփականատերը Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանն է։
Վահե Ղազարյանն անշարժ գույք ունի նաեւ Տավուշի մարզի Իջեւան համայնքում․ դա արտադրական նշանակության շինություն է, որը նախարարը գնել է 2005թ-ին։ Եվս մեկ անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն, Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում, Ղազարյանը նվիրատվություն է ստացել 2013 թ-ին, երբ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը։
Ղազարյանն ունի 1989 թ-ի արտադրության ԶԻԼ մակնիշի բեռանատար ավտոմեքենա, որը գնել է 2021թ-ին։
Բանկում նրա դրամական միջոցները տարեվերջին կազմել են 912 հազար դրամ, կանխիկը՝ 8500 դոլար եւ 11 մլն դրամ։
Նախարարի տարեկան եկամուտները կազմել են 21․6 մլն դրամ, որից աշխատավարձ՝ 18․8 մլն դրամ, ՊԵԿ-ից որպես հիփոթեքի գծով եկամտահարկի վերադարձ՝ 2․8 մլն։
Բնակարանի ձեռք բերման համար վերցրած վարկի մայր գումարի մնացորդը տարեվերջին եղել է 27․2 մլն դրամ, իսկ տարվա ընթացքում դրա մարմանն ուղղվել է 3․3 մլն դրամ։
Նախարարն ընտանիքի հետ 90 օրից ավելի փաստացի բնակվել է Երեւանի Կենտրոնում բազմաբնակարան շենքի բնակարանում։
Վահե Ղազարյանի կինը՝ Լուսինե Մելիքսեթյանը, եւս անցած տարի բնակարան է գնել, որի համար «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ 1» ընկերությանը որպես փոխառություն տվել է 22 մլն դրամ։ Բանկում նա ունի 598 եվրո եւ 374 մլն դրամ, իսկ որպես կանխիկ միջոցներ հայտարարագրել է 2 մլն դրամ։
ՆԳ նախարարի կնոջ եկամուտը 2022 թ-ին կազմել է 24 մլն դրամ, որից 22 մլն-ը հիփոթեքի վարկն է «Ամերիաբանկից», 2․4 մլն դրամը՝ աշխատավարձ Երեւանի քաղաքապետարանից։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...