Տեղի հատվածում վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է․ ԱԱԾ
Տեղի հատվածում երեկ՝ հունիսի 15-ին, ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորված ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողի վիճակը կայուն ծանր է։
ԱԱԾ-ից հաղորդում են, որ զինծառայողի վիրահատությունն անցել է բարեհաջող։