Կարող էր թողնել դպրոցը, սակայն ոչ երբեք երեխայի հետ ամենօրյա շփումը
Ռուս մեծ գրող Լև Տոլստոյը մի առիթով ասել է. «Եթե ուսուցիչն իր մեջ զուգակցում է սերը՝ գործի և աշակերտների նկատմամբ, նա կատարյալ ուսուցիչ է»: Իսկ Գոհար Չարխիֆալակյանի մեջ վստահորեն համադրված են այս երկու կարևոր հատկանիշները միաժամանակ:
Երբ մանկավարժ լինելը ոչ թե աշխատանք է, այլ ապրելակերպ:
Ահա այս սկզբունքով է տարիներ շարունակ իր մանկավարժական գործունեությունը ծավալում Գոհարը: Մարդ, ով անսահման շատ է սիրում երեխային և ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում իր առաքելությանը:
Մեր զրույցը նրա հետ սկսվեց նրա անցած ուղուց և ձգվեց մինչև «Տնակ» զարգացման կենտրոնի ստեղծումն ու ապագա ծրագրերը: Դեռ պատանեկության տարիներին, երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, Գոհար Չարխիֆալակյանը կարիք չուներ երկար-բարակ մտածելու: Այդտեղ երկրորդ տարբերակ լինել չէր կարող. միանշանակ մանկավարժություն: Այդպես վստահորեն էլ ընդունվեց Գյումրիի պետական մանկավարժական ինդտիտուտ ու դեռ ուսանողության տարիներից մտնելով դպրոց՝ որպես կամավոր, վերջնականապես սիրահարվեց խորհրդավոր ու լուսավոր այդ աշխարհին: Ինստիտուտն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի անցավ Անանիա Շիրակացու ճեմարանում, որի հետ կապված է հոգու ամենանուրբ թելերով:
Դասվար, հետո երկարօրյայի կազմակերպիչ աշխատելուց հետո՝ մոտ 5-6 տարի, հրաժեշտ տվեց հարազատ դարձած օջախին ու շարունակեց իր ավանդը ունենալ նույն ոլորտի մեկ այլ՝ ոչ պակաս հեղինակավոր 51 հիմնական դպրոցում: Կյանքի 10 տարիներն էլ անցան այս կրթօջախում՝ որպես ուսուցիչ, մեթոդմիավորման ղեկավար, ապա փոխտնօրեն: Բայց, եկավ մի պահ, երբ Չարխիֆալակյանը այլևս նույն էնտուզիազմով և եռանդով դպրոց չէր մտնում:
Ասում է. « Ուրեմն կանգ առնելու ժամանակն էր: Նոր ճանապարհների փնտրտուքը ինձ տարավ Պետական կառավարման ակադեմիա, որտեղ 33 տարեկանում ստացա 2-րդ մասնագիտությունս՝ հոգեբանություն: Ու ես հասկացա մի պարզ ճշմարտություն. ես չեմ ուզում լինել ոչ դպրոցի տնօրեն, ոչ փոխտնօրեն, ինձ պետք է երեխայի հետ ամենօրյա անմիջական ու կենդանի շփում, իսկ ադմինիստրատիվ աշխատանքը ինձ դա թույլ չէր տալիս: Ստիպված էի կայացնել կյանքիս դժվարին որոշումներից մեկը` թողնել դպրոցը»:
Գոհարը կարող էր թողնել դպրոցը, սակայն ոչ երբեք երեխայի հետ ամենօրյա շփումը:
Նա ամեն օր վայելում է իր աշխատանքը իր ստեղծած աշխարհում՝ լուսավոր ու աղմկոտ, բայցև ներդաշնակ ՏՆԱԿ-ում:
https://www.facebook.com/tnaktrainingcenter

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...