ԱԺ-ում թեժ է լինելու. ՔՊ-ում դերաբաշխում են արել, թե ով ինչ հարց պետք է տա վարչապետին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում այսօրվանից մեկնարկում է հերթական եռօրյա կամ քառօրյա նստաշրջանը, որը սովորականից թեժ է լինելու։ Նիստերի օրակարգում 27 հարց է, որոնցից մեկն ընդդիմության կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի թեկնածուի ընտրության հարցն է, մյուսը՝ անցած տարվա բյուջեի կատարողականը: Վերջին հարցի քննարկումը նախատեսվում է չորեքշաբթի օրը, իսկ սա նշանակում է, որ մի քանի օր խորհրդարանում են լինելու կառավարության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Ընդդիմադիր «Հայաստան» ֆրակցիայից տեղեկացանք, որ եթե ֆորսմաժորներ չլինեն, ապա որոշում ունեն՝ մասնակցել Փաշինյանի ներկայությամբ նիստերին, ավելին՝ կոշտ մարտավարություն են մշակել, երեկ մի քանի ժամ նաեւ ՔՊ-ում են խմբակցության նիստ արել եւ դերաբաշխում կատարել՝ ով ինչ ելույթ պիտի ունենա, ինչ հարց տա կառավարության անդամներին եւ ղեկավարին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...