Միայն մի բան է «հարաբերականորեն կայուն»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին հարց է տրվում ադրբեջանական դիվերսանտների կողմից մեր տարածքում առևանգված երկու զինծառայողների ճակատագրի մասին, նա էլ հարցը «վերահասցեավորում» է նախաքննական մարմնին, «որովհետև նախաքննություն է իրականացվում, և ցանկալի չէ՝ ես որևէ մեկնաբանություն իրականացնեմ»: Իսկ ի՞նչ է, ադրբեջանական դիվերսանտների կողմից առևանգված զինծառայողներին, կներեք, նախաքննական մարմի՞նն է զորակոչել կամ նախաքննական մարմի՞նն է մարդկանց հետ զինծառայության պայմանագիր կնքել: Սրանք բոլո՞րն են այսպիսին՝ մարդու, զինվորի կյանքի ու ճակատագրի վրա թքածունեցողական:
Չնայած, ի՞նչ ակնկալել ներկայացուցչից մի իշխանության, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ ինչ է եղել, որ, գերիները կարող են ադրբեջանական բանտերում մի քանի ամիս էլ մնալ: Ի դեպ, այդ հայտարարությունից արդեն գրեթե 2 տարի է անցել: ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչին նաև հարց են տալիս, որ Սյունիքի ձերոնցական մարզպետը հայտարարեց, թե Տեղ և Ներքին Հանդ գյուղերի մոտակայքում ադրբեջանական ուժերը որոշ մասերում հետ են քաշվել: ՊՆ ներկայացուցիչը պատասխանում է, թե՝ չի կարող մեկնաբանել:
Ուրեմն՝ կամ անտեղյակ է, կամ էլ մարզպետը պարզապես ստել է (այս իշխանության դեպքում գրեթե պաշտոնական վարք), իսկ ՊՆ ներկայացուցիչը չի ցանկանում նրա սուտը «բռնեցնել», կամ էլ՝ միասին ու պայմանավորված մոլորեցնում են հանրությանը: Ու, այդքանից հետո, ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչը հավաստիացնում է, թե իրավիճակը սահմանագծում հարաբերականորեն կայուն է... Չէ, իրականում այս իշխանության պարագայում, ոնց որ, միայն մեկ բան է «հարաբերականորեն կայուն»: Հանրությանը մոլորության մեջ գցելը, մանիպուլացնելը և ոչ ձեռնտու հարցերը չմեկնաբանելը: Հա, մեկ էլ բոլ-բոլ պարգևավճարներ ստանալը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...