Իշխանության ներսում եւս այս օրենքը կռիվ է գցել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հանձնաժողովում երեկ փակ քննարկում է տեղի ունեցել՝ ՔՊ-ականների եւ բանկերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի ներկայացուցչի մասնակցությամբ, որը շատ թեժ է անցել։ Թեման ՔՊ-ական Գեւորգ Պապոյանի հեղինակած օրենսդրական նախագիծն է, որն անցած քառօրյայում սուսուփուս, առաջին ընթերցումով ընդունվել է։
ՔՊ-ականն առաջարկում է, որ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, վարկն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը` երբ բնակարանը կառուցվի եւ հանձնվի սեփականատիրոջը։ Բացատրենք, որ երբ քաղաքացին հիպոթեքով տուն է գնում, չկառուցված բնակարանի վերաբերյալ կնքված սեփականության պայմանագրերը գրավ է դնում բանկում, բանկն էլ վարկի գումարը փոխանցում է սեփականատիրոջը։
Թե որն է նման փոփոխության հիմնավորումը, նախագծում չի նշվում, իբրեւ թե քաղաքացու շահը, որ որեւէ կառուցապատող նրան «չքցի»։ Սակայն առաջին ընթերցումից հետո ոլորտում փոթորիկ է բարձրացել, մասնագետների կարծիքով՝ եթե այս առաջարկն օրենքի տեսք ստանա, ապա կարելի է շինարարական ոլորտի վրա տապանաքար դնել, քանի որ ոլորտում մենաշնորհ կձեւավորվի, եւ բազմաբնակարաններ կկառուցեն միայն դոլարային միլիարդատերերն ու օլիգարխները, քանի որ գաղտնիք չէ, որ կառուցապատողները բանկից ստացվող գումարներով են ավարտին հասցնում գործը։
Իշխանության ներսում եւս այս օրենքը կռիվ է գցել, տնտեսագետները պնդել են, որ սա մեծ վնաս կհասցնի ոլորտին, եւ Պապոյանին առաջարկել են հրաժարվել դրանից, սակայն վերջինս, երկու ոտքը մեկ մաշիկի մեջ դրած, իրենն է պնդում, ուստի որոշել են շահագրգիռ կողմերի հետ փակ քննարկում անել։ Մեզ պատմեցին, որ ներկաներին զարմացրել է հատկապես ԿԲ ներկայացուցչի դիրքորոշումը, որը համընկել է Պապոյանի դիրքորոշման հետ, եւ մարդիկ հասկացել են, որ այս նախագծի ետեւում Նիկոլ Փաշինյանն է կանգնած․ առանց նրա «դաբրոյի» ԿԲ-ն սա չէր պաշտպանի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...