1 տոննա հերոին ներմուծելու գործով նոր զարգացումներ կլինեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 1 տոննա Հերոին ՀՀ ներմուծելու դեպքով ՀՀ իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել։ Մասնավորապես, իրավապահները բարձրացրել են այն հարցը, որ, անկախ այն հանգամանքից, թե 1 տոննա Հերոինի մասին ահազանգել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, դա որեւէ կերպ չի փրկում իրեն։
Իրավապահ համակարգում կասկածներ կան, որ Հերոինը ՀՀ ներմուծողները ինչ-որ հարցում անհամաձայնություն են ունեցել, ու կեղտը ջրի երես է դուրս եկել. հիմա պետք է հասկանալ, թե ով կամ ովքեր ինչ կապ ունեն 1 տոննա Հերոինը ՀՀ ներմուծելու հետ։ ԱԱԾ-ն սկսել է Միհրան Պողոսյանի եւ նրա ընկերությունների աշխատակիցների կալանավորման գործընթացը։
Հուսանք՝ նախաքննական մարմինը այսքանով չի սահմանափակվի, ու հերթը կհասնի «խոշոր ձկներին», քանի որ առանց քաղաքական իշխանության ներսում թիկունք ունենալու 1 տոննա Հերոինը չէր կարող մտնել Հայաստան։
Նշենք, որ երեկ ԱԱԾ-ն «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի եւ պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցել:
Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հավելենք, որ Պողոսյանի նկատմամբ սա երկրորդ հետախուզումն է. առաջինի հարցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձախողեց, եւ Պողոսյանը շարունակում է մնալ ՌԴ-ում, անխռով ապրել, բիզնես անել ուրիշների անուններով եւ անգամ զանգահարել հայրենի իրավապահներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...