Արդյոք թմրամիջոցը մնալու՞ էր Հայաստանում, թե՞ մեր երկրով տեղափոխվելու էր այլ երկիր․ ԱԱԾ-ն հրաժարվել է պատասխանել
Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է պատասխանել Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի մասին «Հետքի» հարցերին՝ դրան առնչվող հանգամանքները համարելով նախաքննական գաղտնիք։
Մոտ 250 միլիոն եվրոյի արժողությամբ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի դեպքի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 17-ին։ Դրանից մեկ օր անց ԱԱԾ-ին գրավոր հարցում ուղարկեցինք՝ որոշ մանրամասների տեղեկանալու համար, քանի որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված տեղեկությունները կցկտուր էին։
ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ուղղված գրության մեջ «Հետք»-ը հարցրել է՝
ո՞ր օրն է հայտնաբերվել 1 տոննա կոկաինը,
որտե՞ղ է հայտնաբերվել,
արդյոք թմրամիջոցը մնալու՞ էր Հայաստանում, թե՞ մեր երկրով տեղափոխվելու էր այլ երկիր․ եթե տեղափոխվելու էր, ապա ո՞ր երկիր,
ի՞նչ մրգի անվան տակ է ներմուծվել 1 տոննա թմրամիջոցը,
մամուլում լուրեր կան, որ ԱԱԾ հաղորդագրությունում նշված հայաստանյան ընկերությունը «Մրգենի» ՍՊԸ-ն է․ արդյոք այդ տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությունը․ եթե ոչ, ապա ո՞ր ընկերությունն է ներմուծել,
այս դեպքը կապ ունի՞ Իտալիայում առգրավված 2,7 տոննա թմրամիջոցի դեպքի հետ, որը Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...