Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք թմրամոլությունը կտրուկ աճել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական տվյալներից տեղեկացավ, որ Հայաստանում թմրամոլության ցուցանիշները վերջին տարիներին կտրուկ աճել են: Եւ այսպես, պաշտոնական տեղեկության համաձայն՝ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված գրանցված հանցագործությունների թիվը 2016թ.-ին եղել է 1088, 2017թ.-ին՝ 1271 դեպք, 2018թ.-ին՝ 877 դեպք, 2019թ.-ին՝ 1088 դեպք, 2020թ.-ին՝ 1226 դեպք, 2021թ.-ին՝ 1544 դեպք, իսկ 2022թ.-ին՝ 2268 դեպք: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական իշխանության օրոք թմրանյութերի օգտագործման առիթով գրանցված հանցագործությունների թիվը կտրուկ աճել է: Սա նկատելի է նաեւ իշխանական շատ պատգամավորների վարքագծից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը 2018թ.-ին կարճվել է: Իշխող ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ՝ Էդուարդ Աղաջանյանը, ԱԺ-ում տարօրինակ հայտարարություն էր արել, թե այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում:
Ստացվում է, որ թմրանյութի հետ կապված բոլոր հարցերն ու խնդիրները պետք է փնտրել իշխանության ներսում. փաստերն են դրա մասին վկայում: Հիշեցնենք՝ երեկ էլ պարզ դարձավ, որ Իտալիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում ռեկորդային քանակի կոկաին են առգրավել (2.7 տոննա): Թմրանյութի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան:
Կոկաինը նախատեսված էր Վրաստանի Բաթումիի նավահանգստով Հայաստան ուղարկելու համար: ՊԵԿ-ը հայտարարել է, թե չգիտեն՝ ում անունով էր թմրանյութերով թաքնված բանանի բեռը Հայաստան մտնելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...