Համալիր ծառայություններ մեկ վայրում
Եվրասիա լոգիստիքը բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություն է, որը ձեր ցանկացած ծավալի բեռ ժամանակին, պարտաճանաչորեն և հուսալիորեն կհասցնի ինչպես Հայաստանի մարզեր, այնպես էլ եվրոպական և ԱՊՀ երկրներ: Կազմակերպության շարժակազմը համալրված է VOLVO մակնիշի ավելի քան 30 փոխադրամիջոցով, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին, վերազինված են կապի և վերահսկման նորագույն համակարգերով ,դրանցում առկա են ջերմասենսորներ, որոնք թույլ են տալիս տվյալ բեռի փոխադրման համար սահմանել պահանջվող համապատասխան ջերմաստիճանը և ճանապարհ դուրս գալ:
Եվրասիա լոգիստիքը նաև Հայաստան եկող բեռնատարների վարորդներին առաջարկում է ավտոկայանման և ավտոտեխսպասարկման ծառայություններ՝ լավագույն պայմաններով: Մեզ մոտ երկար ճանապարհ «կտրած» վարորդները կարող են կայանել իրենց մեքենաները, ստուգել բեռնատարների տեխնիկական վիճակը, իսկ իրենք էլ նույն տեղում կազմակերպել իրենց սննդի, հանգստի և գիշերակացի հարցերը:
Եվրասիա լոգիստիք ընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է հետևյալ ծառայությունները. Ցանկացած ծավալի բեռների փոխադրում Հայաստանի մարզեր և եվրոպական ու ապհ երկրներ, բեռնատարների համար նախատեսված հսկայական ավտոկայանատեղի, բեռնատար մեքենաների տեխսպասարկման համալիր ծառայություններ, բեռնատարների վարորդի հանգստի, սննդի և հիգենայի հիանալի պայմաններ:
Եվրասիա լոգիստիք ընկերության բեռնատարների համար նախատեսված ավտոկայանատեղին՝ ընդարձակ է և հարմարավետ,հուսալի է և անվտանգ,ապահովված 24-ժամյա անվտանգության տեսադիտարկվող համակարգով, կարող եք կայանել որքան կամենաք: Եվրասիա լոգիստիքը բեռնափոխադրման ոլորտում առաջարկում է գերարագ, անվտանգ և ճշգրիտ փոխադրումներ դեպի՝ Հայաստանի ցանկացած մարզ, եվրոպական երկրներ,ԱՊՀ երկրներ : Սննդից մինչև տնտեսական ապրանքներ, կահույք, հագուստ, վառելիք և այլն: Եթե ունեք մեծ ծավալի ապրանքատեսականի փոխադրելու կարիք, ապա Եվրասիա լոգիստիք ընկերությունը ձեր լավագույն ընտրությունն է: Մինչև 24 տոննա ապրանք «դռնից դուռ» կհասնի անվտանգ, ապահով և հուսալի: GPS համակարգով Եվրասիա լոգիստիք ընկերության աշխատակիցները 24 ժամ հետևում են Հայաստանի մարզերում կամ երկրի սահմանների դուրս գտնվող մեր բեռնատարներին: Եվրասիա լոգիստիք ընկերությունը բեռնատարաների վարորդներին առաջարկում է հիգենայի և սնվելու հիանալի պայմաններ. մաքուր և հարմարավետ լոգասենյակներ , համեղ և որակյալ խոհանոց:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...