Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. Ռուբլին արժեզրկվել է Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մասին հայտարարություն չի արել, մենք գնում ենք հերթական միակողմանի զիջմանը. սահմանադրագետ Հերթական ՔՊ-ականին են բերման ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Մենք ազգովի այդ հիմարությունը քննարկում ենք, սա զավեշտ է, սա աբսուրդ է. Արծվիկ Մինասյան Լեւոն Քոչարյան․ Ամեն տարի անցկացնում ենք մրցաշար՝ նպաստելով առանց խթանիչների սպորտի զարգացմանը (տեսանյութ) Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Արցախցիների խնայողություններրը խլում են առանց նրանց հարցնելու. Արթուր Խաչատրյան Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ կոմիտեի նիստին Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՀերթական պաշտոնանկությունըԴոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. Ռուբլին արժեզրկվել էԵրկրագունդը վերջին 20 տարում թեքվել է 80 սանտիմետրով․ ի՞նչն է պատճառըԱշտարակցու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրանյութ (տեսանյութ)ՌԴ-ն գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ և ռեկորդային թվով՝ 188 անօդաչուՄի շարք դերասաններ միացել են «Պահպանենք Գոյը» ֆլեշմոբինՄոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումըԱդրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մասին հայտարարություն չի արել, մենք գնում ենք հերթական միակողմանի զիջմանը. սահմանադրագետՀերթական ՔՊ-ականին են բերման ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքովԱդրբեջանին քննադատելուց հետո Երևանից մեկնող կանադացի լրագրողին թույլ չեն տվել մուտք գործել ԹուրքիաԷդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահԿան հիմնավոր խախտումներ, մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակում. Արծվիկ ՄինասյանՀայաստանը վատթարացրել է դիրքը ինտերնետի արագության համաշխարհային վարկանիշում«Անակնկալ» ձյուն` Դիլիջանի ոլորաններում (տեսանյութ)Նոր ձերբակալություն՝ Կենտրոնի թաղապետարանում. պաշտոնյան կալանավորվել էԻ՞նչ են քննարկել Անկարայում Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարըՓակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էԱՄՆ արդարադատության նախարարությունը կարճել է Թրամփի դեմ դաշնային գործերըՀայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից էԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով ՋրականումՄենք ազգովի այդ հիմարությունը քննարկում ենք, սա զավեշտ է, սա աբսուրդ է. Արծվիկ ՄինասյանՉեխիայի դեսպանը նստել է աղբատարի ղեկին՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանԼեւոն Քոչարյան․ Ամեն տարի անցկացնում ենք մրցաշար՝ նպաստելով առանց խթանիչների սպորտի զարգացմանը (տեսանյութ)Փաշինյանն ի՞նչ է ասում, ասում է՝ «ուսապարկ եք, ում կուզեմ կբերեմ, ում կուզեմ կհանեմ». Արթուր ԽաչատրյանԻնչու՞ Ադրբեջանում անցկացված կլիմայական համաժողովը չարդարացրեց սպասելիքները. BBC7 միլիոն դրամի թմրամիջոցներ՝ Նար-Դոսի փողոցի տներից մեկում (տեսանյութ)Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամԱրցախցիների խնայողություններրը խլում են առանց նրանց հարցնելու. Արթուր ԽաչատրյանԱրարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ կոմիտեի նիստինԱպօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներինՔաղաքացին ոչ թե դժգոհ է այլ ԱՏՈւՄ է սեփական երկրի իշխանությանը․ Գևորգ ՍտեփանյանՌուսաստանը հուսով է Հայաստանի հետ ունենալ ռեկորդային ապրանքաշրջանառություն՝ 14-16 մլրդ դոլարիՊարզվեց, որ փաշինյանական իշխանության համար հպարտ քաղաքացին լավ էլ տուգանքի մատերիալ է․ Մհեր ՄելքոնյանԿրակոցներ Երևանում․ պարզվել է՝ կրակողն անչափահաս էԱդելիա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակիչ6 տարվա ընթացքում այս իշխանությունը մեր պետական պարտքը գրեթե կրկնապատկել է. Հովհաննես ԱվետիսյանՈղբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն է նախատեսվածՄի շտապեք հավաքել տոնածառը. ինչո՞ւ Ամանորի գլխավոր խորհրդանիշը պետք է մնա մինչև հունվարի 27-ը2025 թվականի Ամանորին սա չկրեք. տարվա խորհրդանիշը կբարկանա և միայն դժբախտություններ կբերիՎիլնյուսում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա«Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազայինԿրեմլը հայտարարել է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում աննախադեպ իրավիճակի մասինԱնթալիայում վայրէջք կատարելիս ռուսական ինքնաթիռում հրդեհ է բռնկվելՋոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետըԼրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ
Հայաստան

Վաշինգտոնից հետո հայերը նոյեմբերի 9-ի համաձայնագրին երանի են տալու

Zham.am-ը գրում է. ԱՄՆ-ում` Վաշինգտոնի արվարձաններում, 2022 թվականի սեպտեմբերից իվեր առաջին անգամ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի, ԱՄՆի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև, խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ։ Փաստաթուղթը, որը ներկայումս քննարկվում է Վաշինգտոնում, կոչվում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր»:

Ըստ Բայդենի վարչակազմին մոտ կանգնած փորձագետների, Միացյալ Նահանգները ձգտում են ապահովել, որ կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ինչպես նաև ամրապնդել տնտեսական կապերը և նույնիսկ ապահովել հավաքական անվտանգությունը տարածաշրջանում:

Եթե այս դիվանագիտական ձևակերպումները թարգմանենք մարդկային լեզվի, ապա Վաշինգտոնը ցանկանում է ոչ միայն բարելավել հայ-ադրբեջանական հարաբերությունները, այլև հայ և ադրբեջանցի ժողովուրդներին դարձնել դաշնակից ժողովուրդներ, ովքեր միասին կփորձեն դիմակայել ասենք Ռուսաստանին և Իրանին: Այսինքն` ամերիկացիների գլխավոր խնդիրը այնպիսի ընդհանուր հայտարարի բերել Երևանին և Բաքվին, որ նրանք ոչ միայն իրար թշնամի չընկալեն, այլև դառնան ԱՄՆ-ի դաշնակիցներն ընդդեմ Մոսկվայի և Թեհրանի: Իհարկե, այս հեռու գնացող ծրագրերը ամերիկացիները դեռ չեն ցանկանում բացել, քանզի դեռ նույնիսկ տարրական հարցերում ընդհանրություն չկա Երևանի և Բաքվի միջև, բայց գործընթացի գլխավոր ուղենիշը հայտնի է:

Մի կողմ թողնենք ամերիկացիների երազանքները, մանավանդ, որ դրանք այդքան էլ անկեղծ բնույթ չեն կրում: Պարզ է, որ ամերիկացիների այս ցանկությունը հաշվի առնելով, պաշտոնական Բաքուն միանգամից պահանջում է, որպեսզի Երևանը գրավոր հաստատի, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, առանց մեկնաբանությունների:

Երևանն իր հերթին համաձայն է դա անել, բայց փորձում է այդ փաթեթի մեջ տեղավորել այն թեզը, թե պետք է լինի մի միջազգային հարթակ, որտեղ ղարաբաղցի հայերը կկարողանան բանակցել Բաքվի հետ: Վերջինս կատեգորիկ ձևով մերժում է այս դրույթը, նշելով, որ «Ղարաբաղի հարց», որպես այդպիսին այլևս գոյություն չունի, և ինքը ոչ մի միջնորդ չի ճանաչելու: Իսկ ղարաբաղցի հայերի հետ կարող է բանակցել, բացառապես որպես մշակույթային ինքնավարության տրամադրման շրջանակներում:

Միաժամանակ, Բաքուն պահանջում է, որ իր հերթին Երևանն էլ ճանաչի ադրբեջանցիների վերադարձի իրավունքը Հայաստան: Այն ադրբեջանցիների, ովքեր «բռնի տեղահանվել են» Հայաստանից 1988-89 թվականներին:

Միայն այդ դեպքում Բաքուն պատրաստ է դիտարկել ղարաբաղցի հայերի ապրելու իրավունքը Ադրբեջանում: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Վաշինգտոնի համար մերժելի չեն ադրբեջանցիների պահանջները: Եվ հենց այդ հանգամանքով էր պայմանավորված այն հայտարարությունը, որ հնչեցվեց Վաշինգտոնից, թե «պետք է հարգել Հայաստանում և Ադրբեջանում ապրող բոլոր էթնիկ փոքրամասնությունների շահերը»: Այսպիսով՝ Փաշինյանի դիվանագիտական «աշխատանքի» արդյունքում, Արցախը ոչ միայն կորցրել է իր ինքնորոշման իրավունքի առաջքաշման հարցը, այլև արցախցիների խնդիրները, փաստացի հավասարվել են այն ադրբեջանցիների հետ, ովքեր տեսականորեն իրավունք են ստանալու վերադառնալ Հայաստան:

Իհարկե, մոտակա ժամանակաշրջանում այդ ադրբեջանցիները դեռ չեն կարողանա վերադառնալ Հայաստան, բայց Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ջանքերով հիմնվում է այդ խնդրի լեգիտիմ հիմնավորումը: Վաղը, երբ բռնկվի նոր պատերազմ, ադրբեջանցիները հենց դրան են հղում անելու, երբ ուժով վերադարձնեն իրենց «փախստականներին» Հայաստան:

Վաշինգտոնում բանակցված փաստաթուղթը, ոչ թե վատն է, այլ ուղղակի մահաբեր է Հայաստանի ապագայի տեսանկյունից: Արցախի մասին այլև խոսք չկա, այն գրեթե զրոյացվել է Փաշինյանի իշխանության կողմից: Բացի այդ Փաշինյանը պահանջում է ամերիկացիներից, որպեսզի Ադրբեջանի հետ նման պայմանագիր կնքելուց հետո լինի միջազգային երաշխիքային մի որևէ ինստիտուտ: Բայց այստեղ էլ ամերիկացիները փաստացի մերժում են հայկական կողմի պահանջները, քանզի նման երաշխիք նրանք Փաշինյանին չեն կարող տալ: Ցանկացած բանիմաց մարդ, նայելով մեր տարածաշրջանի քարտեզին կարող է հասկանալ, թե ինչու ամերիկացիները չեն կարող տալ նման երաշխիք:

Բայց մի կողմ թողնենք Փաշինյանի այս պահանջի հարցը: Գործնականում նա ինչ է ասում, Երևանը չի հավատում թղթի վրա պայմանավորվածությանը և այդ իսկ պատճառով պահանջում է, որ ԱՄՆ տա երաշխիք, որ այդ թղթի գրվածը կյանքի կկոչվի և Ադրբեջանի կողմից չի խախտվի: Մարդկային լեզվով ասաց, Փաշինյանն ասում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի անցած ուղղու քաղաքականությունից ելնելով ԱՄՆ-ն պետք է հայերին երաշխիքներ տա, որպեսզի Հայաստանը իր կնիքը դնի այդ խաղաղության փաստաթուղթի տակ: Իրականում նման երաշխիքը, նշանակում է ամերիկյան զորք բերել մեր տարածաշրջան: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանն առաջարկում է մի բան, որը կհամարվի Թեհրանի և Մոսկվայի կողմից ուղղակի թշնամություն: Իսկ եթե դրան ավելացնենք այն, որ դրան դեմ են նաև Թուրքիան և Ադրբեջանը, փաստացի ստացվում է, որ Փաշինյանն ամերիկացիներից պահանջում է մի քայլ, որին դեմ են մեր տարածաշրջանի բոլոր խաղացողները: Հասկանալի է, որ ամերիկացիները չեն կարող բավարարել Փաշինյանի այս ծիծաղելի պահանջը, գոնե զուտ այն պատճառով, որ պրակտիկ դա հնարավոր չէ: Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի տարածքներով դա հնարավոր չէ, իսկ Վրաստանը նույնպես չի ուզենա, հանուն Փաշինյանի փչացնել իր հարաբերությունները տարածաշրջանի բոլոր պետությունների հետ:

Ստացվում է, որ Փաշինյանը ամերիկացիներից պահանջում է մի բան, որին դեմ են բոլորը: Այսինքն՝ Փաշինյանը Հայաստանը փորձում է թշնամացնել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, նույնիսկ չգիտակցելով դա:

Հասկանալի է, որ նման գործչին այլևս չեն հավատում ոչ Թեհրանում, ոչ էլ Մոսկվայում: Անկարայում և Բաքվում նրան դիտարկում են, որպես միջոց Արցախը վերացնելու և Հայաստանի թուլացման համար, իսկ ամերիկացիների համար նա ցանկալի գործիչ է, ով թեև ապրում է մանկական երազանքներով, բայց վստահելի է, քանզի գերադասում է Վաշինգտոնին, այլ ոչ թե Մոսկվային: Բայց քանի որ Վաշինգտոնը վերջնաարդյունքում այդպիսի երաշխիքներ չի կարողանալու տալ, ստացվում է, որ այդ հարթակում բանակցությունները չեն կարողանալու ունենալ լուրջ հաջողություն: Դա հասկանում են նաև Բաքվում և Անկարայում: Վերջիններս այս բանակցություններից ունեն մեկ այլ նպատակ: Իրենք հասկանում են, որ միակ հարթակը, որտեղ հնարավոր կլինի հասնել արդյունքի դա մոսկովյան հարթակն է:

Այս ամերիկյան հարթակի միջոցով թուրքերն ու ադրբեջանցիները փորձում են ճնշումներ բանեցնել ռուսների վրա, որպեսզի վերջիններս վերախմբագրեն նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ի օգուտ Ադրբեջանի: Այն որ ամերիկյան այս հարթակը չի ունենալու հաջողություն, որոհետև այստեղ չի կարող լինել երաշխիքների իրական ինստիտուտ, հասկանում են բոլորը: Իհարկե տեսականորեն նման սցենարը հնարավոր կլիներ, եթե իհարկե կյանքի կոչվեր Բոլթոնի երազանքները և հայերը հանկարծ իրենց դաշնակից համարեին թուրքերին և ադրբեջանցիներին, իսկ թշնամի հռչակեին ռուսներին և իրանցիներին: Բայց դա հեքիաթի ժանրից է և ուրեմն իրենց ծրագրերը չեն կարող կյանքի կոչվել: Բայց այս բանակցային գործընթացը թույլ կտա Ադրբեջանին ևս մի քանի կոշտ քայլեր կատարել Հայաստանից պոկելով ևս մի քանի տարածքներ: Դա կանի այն փուլում, երբ այս ամերիկյան բանակցային տրեկը ավարտվի անարդյունք և Բաքուն կարողանա դրա համար լեգիտիմ ձևով մեղադրել Հայաստանին:

Իհարկե, մինչ այդ կոշտ քայլերը Բաքուն «կհամաձայնեցնի» նաև Մոսկվայի հետ, հասկացնելով վերջինս, որ դա այն «պատիժը» պիտի լինի հայկական կողմի համար, որ վերջիններս չեն ընդունում ադրբեջանցիների պայմանները: Ձեռքի հետ ադրբեջանցիները մինչ այդ կոշտ քայլը կատարելը, նախապես կխոստանան Մոսկվային, որ այդ քայլից հետո պատրաստ կլինեն գերակա համարել բանակցային գործընթացի ռուսական հարթակը:

Այս ամենից կտուժվի բացառապես հայ ժողովուրդը, քանզի Հայաստանը ևս մի քանի նոր տարածքներ կկորցնի, կլինեն մարդկային նոր զոհեր, բացի այդ ադրբեջանցիներին կհաջողվի փոքր ինչ խմբագրել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը իրենց օգտին: Այն ինչ այսօր կատարվում է, եղել է ուղիղ 100 տարի առաջ, սակայն հայ հանրությունը ոչ մի լուրջ հետևություն չի արել իր սխալներից: Քանզի որպեսզի ժողովուրդը գոնե չկրկնի իր սխալը, պիտի ունենա քաղաքական լուրջ առաջնորդություն, որն այսօր դեռ բացակայում է:

Հայ ժողովուրդը անընդհատ կորուստներ է արձանագրելու այնքան ժամանակ, քանի դեռ թատերաբեմ դուրս չեն եկել մարդիկ, ովքեր կկարողանան առաջարկել երկրին նոր առաջնորդություն և որը վստահություն կառաջացնի հանրության մեծ մասի կողմից:

Սա է իրականությունը: