«Ես կես տարի առաջ գիտեի՝ այդ մարդկանց ձերբակալելու են ու բանտարկեն». Մովսես Հակոբյան
Ապրիլի 23-ից Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից կրկնակի շրջափակման մեջ է։ Նախ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն, այսպես կոչված, «էկոակտիվիստների» միջոցով փակել էր Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը, այնուհետև ապրիլի 23-ին Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամրջի վրա տեղադրեց մաքսակետ՝ հսկողություն սահմանելով ճանապարհով երթևեկողների նկատմամբ։ Մաքսակետը տեղադրելուց անմիջապես հետո «Էկոակտիվիստները» հայտարարությամբ հանդես եկան, թե ժամանակավորապես դադարեցնեում են իրենց ակցիան՝ պատճառաբանելով, թե իրենց պահանջները մասամբ բավարարվել են, իսկ այդ օրվանից առ այսօր նրանց փոխարեն Բերձորի ճանապարհին կանգնած են ադրբեջանական ոստիկանության և ուժային այլ կառույցների ներկայացուցիչները։
Եվ այսօր՝ Ադրբեջանի իրականացվող գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետության Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն գյուղերը և Եղցահող համայնքն իր գյուղերով գտնվում են տոտալ շրջափակման մեջ, կտրվել է կապը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի հետ:
Մաքսակետը դիվանագիտակա՞ն, թե՞ ռազմական ճանապարհով է հնարավոր ապամոնտաժել: Եթե մաքսակետը շարունակի մնալ, ապա ի՞նչ ճակատագիր է սպասվում արցախահայությանը, այդ թվում՝ արցախյան պատերազմի այն մասնակիցներին, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարել Ադրբեջանը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն անդրադառնալով այս հարցերին, նշեց, որ չգիտի, թե ինչ է բանակցում հայկական կողմը՝ իրավիճակին չի տիրապետում։
«Ինքս բանակցություններից տեղյակ չեմ, դրա համար չեմ կարող ասել, թե ինչպես է պետք այդ հարցը լուծել։ Ես ո՛չ բանակցություններով եմ զբաղվում, ո՛չ էլ Զինված ուժերում եմ ծառայում»,- նշեց Մովսես Հակոբյանը։
Ըստ Մովսես Հակոբյանի՝ Ադրբեջանն այժմ իրագործում է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը։
Հարցին՝ այսինքն՝ հայկական կողմը փաստաթուղթը ստորագրելիս այդ ամենը հաշվի չէ՞ր առել, Մովսես Հակոբյանը պատասխանեց՝ չգիտի, թե հայկական կողմն ինչ պետք է աներ, միայն գիտի, որ Ադրբեջանը սկսել է այդ փաստաթուղթը փուլ առ փուլ կյանքի կոչել։ Ի դեպ, Նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո Հայաստանն ու Ադրբեջանը՝ եռակողմ, քառակողմ այլ հայտարարություններ էլ են ստորագրել, վերջինը Պրահայում 2022 թվականի հոկտեմբերին է ստորագրվել, որով Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել էին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրին համահունչ շարունակել բանակցությունները: Նշված հռչակագրերի հիմքով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատել էին նաև, որ փաստաթուղթը հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար:
Ինչ վերաբերում է արցախյան պատերազմի այն մասնակիցներին, որոնք Ադրբեջանի կողմից հետախուզվում են, և նրանց սպասվող ճակատագրին՝ եթե անցնեն այդ մաքսակետով, այդ թվում՝ ինքը, Մովսես Հակոբյանը նկատեց.
«Ես կես տարի առաջ գիտեի՝ այդ մարդկանց ձերբակալելու են ու բանտարկեն»։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...