Ովքե՞ր են կանգնած բողոքի ակցիաների եւ ստորագրահավաքի հետեւում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծի իրականացնողները վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն են դրսեւորում եւ փորձում են հանրային տրամադրություններ գեներացնել, ինչպես նաեւ Արցախի նախագահին դրանով պահել իրենց, այսինքն՝ Փաշինյանի վերահսկողության տակ։ Այդ գծի կրողներն են Տիգրան Պետրոսյանը, Արթուր Օսիպյանը, որը երեկ Արցախում ռուսների դեմ բողոքի ակցիա էր կազմակերպել, նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, ինչպես նաեւ Սամվել Բաբայանը։ Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ այս խումբն ակտիվ հավաքներ է կազմակերպում, աչալուրջ հետեւում, որպեսզի եթե հանկարծ Արայիկ Հարությունյանը ընդդիմանա Փաշինյանին, ներքին խռովություններ հրահրեն։
Նշենք նաեւ, որ մի քանի օր է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժում է սկսվել, որով պահանջագիր է ներկայացվելու միջազգային հանրությանը՝ վերացնել Արցախում Ադրբեջանի վարած, հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը եւ ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը: Պահանջագրի նախաձեռնողները նաեւ ստորագրահավաք են կազմակերպել Ստեփանակերտում, շրջկենտրոններում՝ Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում, Արցախի մյուս բնակավայրերում:
Պահանջագիրը կներկայացվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՌԴ նախագահին՝ որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի եւ ՀՀ վարչապետին՝ որպես Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական եւ քաղաքական պատասխանատվություն ունեցող պետության ղեկավարի: Այս շարժման հետեւում էլ, որոշ տեղեկություններով, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է կանգնած»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին