Հասարակ քաղաքացիներին պատժում են, ՔՊ-ականներին՝ ոչ. ինչու են օգտատերերը հայտնվել դատարանում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ ընտրում էին ՄԻՊ թեկնածուին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնալիքներ էր հնչեցրել ընդդիմության թեկնածու էդգար Ղազարյանի հասցեին: Գործը հասավ իրավապահներին: ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրություն ուղարկեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հայտնելով, որ Արթուր Հովաննիսյանը ցուցաբերել է ոչ միայն անհարգալից վերաբերմունք, խուլիգանական պահվածք, այլեւ սպառնալիքներ է հնչեցրել: ՀՀ քննչական կոմիտեն պարզեց, որ Հովհաննիսյանի նկատմամբ քրգործի հարուցումը մերժելի է, քանի որ հիմքերը բացակայում են:
Նույն իրավապահ համակարգը, որը Հովհաննիսյանի սպառնալիքների ու գործողությունների մեջ հանցակազմ չի տեսնում, շարքային քաղաքացիների նմանօրինակ հայտարարությունների առիթով քրգործ է հարուցում եւ նրանց հասցնում դատարանի դռները: Խոսենք փաստերով. քաղաքացի Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, հանդես է եկել բռնություն գործադրելու հրապարակային կոչով, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը: Այսպես, 01.04.2023թ. AntFake.am կայքում հրապարակվել է ««զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոյեկտն է էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05» վերտառությամբ տեսագրությունը, որում առկա են բռնության կոչ ու բռնության արդարացում, որով Նարեկ Սամսոնյանը պատգամավորներին հորդորում է հետեւել պատգամավոր Մհեր Սահակյանի օրինակին՝ մասնավորապես նշելով, որ «կատաղած շանը կանխելու համար կան ոչ ֆիզիկապես սպանելու օրինակներ»:
Մեկ այլ դեպք. քաղաքացի Արտակ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «www.facebook.com» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային եղանակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, պայմանավորված քաղաքական հայացքներով, 2022 թվականի ապրիլի 03-ին՝ ժամը 22.09-ին, բռնություն գործադրելու հրապարակային կոչ է արել. «Նիկոլի վզակոթին տալով՝ պետք ա շպրտենք էտ աթոռից, հետո սատկացնենք։ Միացե՛ք Սիմոնյանին»: Այս առիթով քրգործը դատարան է հասել: Քաղաքացիներից Սապետ Սաքանյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի ապրիլի 18-ին Վանաձորից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, այնուհետեւ «Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ հավաքվե՛ք» կայքէջի խմբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կիսված մեկնաբանության տակ Փաշինյանի հասցեին բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող գրառում է արել:
Այդ արարքի համար քաղաքացին ազատազրկման է դատապարտվել, ապա տուգանվել է 100.000 դրամի չափով: Կանայք էլ չեն խուսափել պատախանատվությունից. Արմինե Գառնիկի Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:30-ին, իր անձնական օգտագործման բջջային հեռախոսում ներբեռնված «Ֆեյսբուք» հավելվածով տարածել է ՀՀ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ Naira Zohrabyan ֆեյսբուքյան օգտատիրոջ «Ու ո՞նց են սրանք ապրում» վերնագրով տեսանյութը՝ դրան կցելով «Քիչ է…սատկացնել քպ-ական թուրք ծնունդներին հատ-հատ ու խմբակային» գրառումը:
Այս գրառումից հետո կնոջը պատժել են իրավապահները բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար: Ահա Նիկոլ Փաշինյանի արդարադատությունը. երբ ՔՊ խմբակցության քարտուղարն է սպառնում լեզու եւ ականջ կտրել, անատիժ պետք է մնա, իսկ երբ շարքային քաղաքացին է նման հայտարարություն անում Փաշինյանի հասցեին, պատժվում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...