Մեր ժողովրդին «մտցրել» են գոռալու սենյակ ու ասում են՝ գոռացեք, հայհոյեք որքան սիրտներդ կկամենա
Կարևոր բան կա, որ մենք պետք է լավ հասկանանք։ Այն, որ դավաճանն ու իր թիմակիցները ուզում են, որպեսզի ժողովուրդը քննարկի իրենց դուրս տված հիմարությունները։ Հակառակ պարագայում, և դա նիկոլները լավ են հասկանում, մարդիկ ուղղակի սկսելու են զբաղվել իրենցով։ Այսինքն ոչ թե այդ հիմարություններն են քննարկելու, այլ դուրս են գալու և կոնկրետ հարցեր լուծելու։ Այս մասին գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նիկոլի ու մնացած նիկոլների հիմնական խնդիրներից մեկը մարդկանց սոցիալական ցանցերում պահելն է։ Նրանք ուզում են, որ հասարակության ողջ էներգիան, դժգոհությունն ու զայրույթը սոցցանցերում պարպվի։ Նրանք ուզում են, որ մարդիկ նստեն համակարգչի առջև, վերից վար իրենց սաղ սերունդներին հայհոյեն ու թեթևացած գնան առօրյա հոգսը հոգալու։ Այդ հայհոյանքներից նիկոլը չի նեղվելու։ Որքան էլ հայհոյենք, միևնույն է՝ դժվար ինչ-որ նորություն բացենք Նիկոլի համար։ Ինքն իր մասին ամեն ինչ գիտի ու դա խնդիր չէ իր համար։
Մեր ժողովրդին «մտցրել» են գոռալու սենյակ ու ասում են՝ գոռացեք, հայհոյեք որքան սիրտներդ կկամենա։ Իրենք էլ հանգիստ նստում են իրենց աշխատասենյակներում և շարունակում «գոռացող» ժողովրդի հայրենիքը մաս-մաս թուրքին վաճառել։
Ի՞նչ է ուրեմն պետք անել։ Նախ և առաջ դուրս գալ «գոռալու սենյակից»։ Այստեղ մենք անելիք չունենք։ Սա մեկ։ Երկրորդը, պետք է մի պահ լռել ու ապագա անելիքների մասին մտածել։ Եվ երրորդը, պետք է հավատալ սեփական ուժերին ու առաջ գնալ։
P.S. Այսօր երեկոյան եկեք Ջահերով երթին։ Եկեք և տեսեք մեր ժողովրդին։ Եկեք և զգացեք ժողովրդի ուժը։ Վստահ եմ՝ դա կօգնի հետագա ճիշտ որոշումների կայացմանը։ Նորից եմ կրկնում՝ մեզ ոչ թե աղմկել, այլ գործել է պետք։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին