Պրոթուրքական «Լիվինգսթոն խումբը» կազմակերպել է Սէֆիլյանի և Բոլթոնի հանդիպումը Վաշինգտոնում
Ամերիկյան հանրահայտ պրոթուրքական «Լիվինգսթոն խումբ» լոբբիստական ընկերության աջակցությամբ սկսվել են Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումները Միացյալ Նահանգներում:
Ի դեպ, ԱԺԲ-ի տարածած հաղորդագրության համաձայն, ԱԺԲ-«Լիվինգստոն Գրուփ» համագործակցությունը կառավարում է Էլիաս Գերասոլիսը, որը, ըստ ԱԺԲ-ի, Վաշինգտոնում հայտնի հունական լոբբիստ է, նախկինում American Hellenic Institute-ի օրենսդրական հարցերի գծով տնօրեն: ԱԺԲ-ն փորձում է ներկայացնել, թե լոբբիստական այս խումբը ներկայացնում է Վաշինգտոնում Հունաստանի ու Հայաստանի շահերը, սակայն այս կազմակերպությունը հայտնի է իր պրոթուրքական և պրոադրբեջանական լոբբինգով:
Ավելի վաղ 168.am–ը գրել էր, որ Սէֆիլյանը պատրաստվում է իր ամերիկյան այցին այս լոբբիստական կազմակերպության միջոցով, որը երկար տարիներ Վաշինգտոնում սպասարկել է թուրք-ադրբեջանական շահը և պայքարել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դեմ: Հայտնի է նաև, որ այս լոբբիստական կազմակերպության ծառայություններից օգտվելն էժան հաճույք չէ և, ինչպես երևում է Սէֆիլյանի ամերիկյան հանդիպումներից՝ «Լիվինգստոն խումբն» իրեն մասամբ արդարացնում է, որովհետև հաջողել է կազմակերպել մի շարք հանդիպումներ ԱԺԲ խորհրդի ներկայացուցչի համար, ում հանդիպումների կազմակերպման ժամանակ ներկայացրել էր՝ որպես Հայաստանում գլխավոր հակառուս գործիչ իր հակառուսական ակցիաներով:
Սէֆիլյանը հանդիպել է Լեքսինգթոն պաշտպանական վերլուծական ինստիտուտի գլխավոր տնօրեն Մերրիկ «Մաք» Քերիի և արտաքին քաղաքականության գծով վերլուծական կենտրոն ՄակՔեյն ինստիտուտի գործադիր տնօրեն Դոկտոր Էվելին Ֆարկասի հետ: Սակայն, ի թիվս այս ու հայ համայնքի հետ նախատեսվող հանդիպումների՝ ուշագրավ էր Սէֆիլյանի հանդիպումը Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
Ի դեպ, ԱԺԲ հաղորդագրության համաձայն. «Պարոն Սէֆիլյանն իր գործընկերների հետ քննարկել է Հայաստանում փոփոխությունների անխուսափելիությունը, քանի որ Ուկրաինայում սպասվող հակահարձակման արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանին պատմական հնարավորություն կընձեռվի վերականգնելու իր անկախ պետականությունը, ինչը կիսել են Վաշինգտոնի նրա ազդեցիկ զրուցակիցները»:
Հարկ է հիշեցնել, որ Փաշինյանի կողմից իշխանությունը ստանձնելուց հետո՝ 2018 թվականի հոկտեմբերի 25-ին, Հայաստան այցելած ԱՄՆ առաջին ամենաազդեցիկ ամերիկացի գործիչը դարձավ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով Երևանում խորհուրդ էր տալիս չկաշկանդվել պատմական կաղապարներով և կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, լուծել Արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաև դուրս գալ ազդեցության ռուսական գոտուց:
Եվ այս իմաստով կարելի է համարել, որ Սէֆիլյանն ու Բոլթոնը համախոհներ են՝ հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագայի հարցում, իսկ Փաշինյանը գտնվում է Բոլթոնի ամբողջական պլանի իրագործման գրեթե եզրափակիչ փուլում:
Աղբյուր՝ 168.am

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...