Բաքվում վախենում են, որ Մոսկվան կարող է խանգարել Փաշինյանին Արցախը Ադրբեջանին հանձնելու հարցում
Zham.am-ը գրում է․ Հայ ժողովրդի պատմության մեջ այս աստիճանի նվաստացուցիչ վիճակ չի եղել, որ Հայաստանի գործող ղեկավարը համարի Արցախը Ադրբեջանի մաս և դա անհանգստացնի, ավելի շատ, ոչ թե Հայաստանի քաղաքական վերնախավին, այլ Մոսկվային:
Այս ամենը դեռ երկար է վերլուծվելու, համոզված եմ սենսացիոն կապեր են բացահայտվելու ներկայիս Հայաստանի քաղաքական վերնախավի մի զգալի մասի և Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջև: Նման խայտառակ իրավիճակ չի եղել հայոց պատմության մեջ, առնազն հարյուր տարի: Դրանից առաջ էլ բացահայտ այսպիսի դավաճանական քայլեր չի արձանագրվել: Ճիշտ է անմեղսունակ որոշումներ ինչքան ուզես եղել են, բայց այս աստիճանի քայլերը, որտեղ երկրի ղեկավար հանդիսացողը բացահայտորեն գործում է երկրի անվտանգության դեմ և համարժեք արձագանքի չի արժանանում, պարզապես ապշեցուցիչ է:
Այս իրավիճակից պարզապես ապշած են գրեթե բոլոր միջազգային դիտորդները: Համազգային այս խայտառակությունից հետո դեռ երկար ժամանակ է պետք լինելու աշխարհի հայությանը ինքնամաքրվելու համար, աշխարհին բացատրելու իր այս՝ թեկուզ և ժամանակավոր լռությունը:
Պարզ է մեկ բան, որ կոնի վրա դրված է ոչ միայն հայ ժողովուրդի խայտառակ իրավիճակը, այլև մեր ժողովուրդի գոյությունը:
Փաստացի, մենք ազգովի չենք կարողացել լուծել մեկ մարդու հարցը, և այդ մեկ մարդը լուծում է մեր բոլորիս չլինելու խնդիրը:
Եվ այս ամենից հետո մենք զարմանում ենք, թե ինչպե՞ս եղավ 1915-ը։
Պարզապես ամոթ է, որ մենք մեկ մարդուն թույլ ենք տվել մեզ ազգովի խայտառակի, հետո զարմանում ենք, թե ինչու մեզ չեն հարգում:
Նույնիսկ Ադրբեջանում են զարմացած մեր պահվածքից և նյարդայնացած են, թե ինչու՞ ռուսները չեն թողնում իրենց վերջնականապես լուծել հայոց հարցը:
Իսկ որ Մոսկվայում լրջորեն անհագստացած են այս իրավիճակից, փաստ է: Ռուսները, բնականաբար, մեր խնդիրներով չեն անհագստացած: Այս ամենից հետո, այլևս ոչ ոք լուրջ չի վերաբերվելու, առավելևս չի հարգելու մեզ:
Բայց ադրբեջանցիների կողմից Արցախի կլանումը լուրջ վտանգ է ներկայացնելու Մոսկվայի համար, քանզի դրանից հետո Բաքվի ձեռները բաց են լինելու Մոսկվայի և Թեհրանի դեմ գործողություններ իրականացնելու համար: Քանզի հենց դրա համար են տվել Վաշինգտոնում և Լոնդոնում Ադրբեջանին ինդուլգենցիան տարածաշրջանի հայությանը ոչնչացնելու համար:
Սա է իրականությունը:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...