Ովքեր էին այցելել պանթեոն Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 16-ին՝ ՀՀ Ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը, Կոմիտասի անվան պանթեոնում հիշատակի տուրք մատուցվեց անվանի գործչի հիշատակին: Ներկաները նշում էին, որ Կարեն Դեմիրճյանն այն եզակի գործիչներից է, որն իր հանդեպ եղած համատարած սերն ու հարգանքը վաստակել է իր պետականամետ մտածելակերպով ու նվիրված աշխատանքով՝ հանուն մեր հայրենիքի։ Ներկա էին Դեմիրճյանի հարազատները, քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ։
Ուշագրավ է, որ պանթեոն չէր այցելել գործող իշխանության ոչ մի անդամ: Ավելին, քաղաքական ուժերից, ՀԺԿ անդամներից բացի, ներկա էին միայն «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներ Մանե Թանդիլ յանը, Մեսրոպ Առաքել յանը ու ՀԱԿ-ի մի քանի ներկայացուցիչներ: Ի դեպ, հավելենք, որ, ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների, Կարեն Դեմիրճյանի արձանը պատրաստ կլինի ամռանը և կտեղադրվի մարզահամերգային համալիրի մոտ, չնայած նախատեսված էր տեղադրել Մաշտոցի պուրակում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...