Հուզականության դաշտում էր, երբ մի ապուշ այրեց Ադրբեջանի դրոշը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուզականության դաշտում էր, երբ մի ապուշ այրեց Ադրբեջանի դրոշը»,- ասաց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով դիզայներ Արամ Նիկոլյանի ակցիային: «Եվ մի ուրիշ ապուշ էլ «Հայելի» ակումբում սկսում է թվարկել, թե, տեսեք` ադրբեջանցիները Հունգարիայում էս արեցին, Չեխիայում էն արեցին հայերի նկատմամբ։ Եվ այս ապուշն իր էշությամբ չի կարողանում հասկանալ, որ ․․․ այո, եթե այդքան տղամարդ եք, դուք էլ դրսում արեք»,- ասաց նա։
«Ադրբեջանը երբեք իր երկրի ներսում մեր դրոշը չի այրել, մեզանից ավելի քաղաքակիրթ է եղել։ Եվ այսօր ծափահարել մի ապուշի, որը դրոշ է այրել ու հայտարարում է, թե հայրենասիրական քայլ է արել, ծիծաղելի է»։
Պատգամավորը մոռացել է, որ 2011 թ․ հոկտեմբերի 1-ին Բաքվում բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ անգամ քարեր են նետել մեր մարզիկների վրա, «Ղարաբաղի ազատագրության կազմակերպություն» կոչվող ՀԿ անդամները, դրա ղեկավար Աքիֆ Նաղին հայտարարել են, թե իրենք նախապես տեղեկացրել են իշխանություններին՝ «երբ ադրբեջանական տարածքները գրավված են հայերի կողմից», իրենք «չեն հանդուրժելու հայերի ներկայությունն Ադրբեջանում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...