Եվրոպայից ժամանած հյուրերն ապշած են
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարբեր մասնագիտական շրջանակներում շարունակում են քննարկել Արամ Նիկոլյանի արարքը։ Մանավանդ այն, որ նա Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների հագուստներն էր կարում եւ, առհասարակ, կայացած դիզայներ է, եկամտաբեր բիզնես ունի, եւ ոչինչ չէր դրդում՝ նման քայլի գնալ։ Ինչ վերաբերում է ծանրամարտի առաջնության կազմակերպմանը, ապա Եվրոպայից ժամանած հյուրերը, իրոք, զարմացած են եղել, թե ինչ շքեղ եւ ծախսատար բացման միջոցառում էր կազմակերպել Հայաստանը։
Մեզ ասացին, որ եվրոպական երկրների մի շարք դեսպաններ ապշել են, թե ինչպես են պատերազմական վիճակում գտնվող, աղքատ ու այսքան խնդիրներ ունեցող երկրում նման թանկ միջոցառում կազմակերպել։ Անգամ համեմատության մեջ նշել են, որ շատ ավելի բարեկեցիկ եւ հարուստ երկրներում նման կարգի գումարներ օդ չեն նետում Եվրոպայի առաջնության բացումներ կազմակերպելու համար։ Տարակուսել են նաեւ, թե ուրիշ դեպքերում էլ հայերն ասում են՝ փող չունենք, պետական պարտք են վերցնում, փող են ուզում մեզնից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...