«Մելիքսեթ Պողոսյանի հրահանգով են ինձ ծեծել». Տեղի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը ծեծի է ենթարկվել
Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը այսօր՝ ապրիլի 18-ին, գյուղի մշակույթի տանը ծեծի է ենթարկվել։ NEWS.am-ի հետ զրույցում Զեյնալյանը պատմեց, որ այդ ծեծկռտուքի հեղինակը Սյունիքի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարության խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն է:
«Մելքիսեթ Պողոսյանը, այսօր աշխարհազորայինների ժողով է արել, որին ինքը ներկա չի էլ եղել: Բնակիչներն ասել են, որ զենք վերցնեն՝ գնան աշխարհազորայիններին փոխարինելու։ Եթե Պաշտպանության նախարարությունը ռազմական դրության հրաման չի տվել, ինքն ի՞նչ իրավունք ունի ներքին կարգով ժողով անելու։ Ես ասել եմ՝ չեմ գնալու, որովհետեւ ինքն է աշխարհազորի հրամանատարը, ես էլ չեմ կարող կանգնել պարտված հրամանատարի կողքին։ Ես մեղադրում եմ Մելիքսեթ Պողոսյանին, որովհետեւ իր հրահանգով են ծեծի ենթարկել ինձ։ Ինքը գիտեր, որ նման խառնաշփոթ է լինելու, դրա համար չէր եկել։ Ներկա էր համայնքի ղեկավարը, ինքը պետք է հրաժարական տա։ Մի քանի օր առաջ էլ նույն մաֆիան այլ բնակչի էր ծեծել»,- ասաց Մասիս Զեյնալյանը։
Զեյնալյանն ասաց, որ դեպքի առնչությամբ դիմել է Պաշտպանության նախարարություն եւ ԱԱԾ։
Մենք կապվեցինք համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ, որը հրաժարվեց միջադեպը մեկնաբանել։ Մելիքսեթ Պողոսյանը մեր զանգերն անպատասխան թողեց։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի