Միրզոյանը կես ժամ ուշացել է Սամարղանդում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների հավաքից, հետո ասել, որ քնած է մնացել
Պարզվում է՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր գրեթե կես ժամ ուշացումով է ժամանել Սամարղանդում ընթացող ԱՊՀ արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովին, հետո ներս է մտել ու ասել, որ քնած է մնացել։ Այդ մասին 168.am-ին հայտնել են նրա հավաստի աղբյուրները։
Ըստ լրատվամիջոցի զրուցակցի, Միրզոյանի պահվածքը դարձել է միջոցառման կուլուարներում ընթացող թիվ մեկ թեման։
«Նախ ուշացավ արարողակարգային լուսանկարահանումից շուրջ կես ժամով, հետո մտավ բանակցությունների սենյակ ու ասաց, թե քնած է մնացել՝ ներողություն խնդրելով։ Իր պատճառով ամբողջ միջոցառման գրաֆիկը հետ ընկավ, բանակցությունները չէին սկսվում»,-նշել է աղբյուրը։
Զավեշտալին այն է, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ելույթ ունենալով ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, ապա պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարել էր, որ ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը հանդիպելու են այսօր։
«Ես չգիտեմ՝ դուք գիտե՞ք, թե՞ ոչ, բայց մեր արտաքին գործերի նախարարները պետք է այսօր հանդիպեն»,- խրոխտ կերպով հայտարարել էր Ալեն Սիմոնյանը՝ Սանկտ-Պետերբուրգում պատասխանելով ադրբեջանցի իր գործընկերոջը։
Հետագայում, իհարկե, պարզվել է, որ Բայրամովն առհասարակ նույնիսկ Սամարղանդ չի մեկնել, նրա տեղակալն է այնտեղ եղել:
Ինչևէ, Արարատ Միրզոյանն այսօր՝ ապրիլի 14-ին, առանձնազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...