Տեղ գյուղում սկսված փոխհրաձգությունից հաշված րոպեներ հետո Փաշինյանի կեցավայրի դիմաց հարյուրավոր ոստիկաններ էին շարվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ի տարբերություն ՀՀ սահմանների անպաշտպան, անտեր-անտիրական վիճակի, Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պաշտպանությունն աննախադեպ մտածված և կուռ է կազմակերպված։ Սեփական անձը պաշտպանելիս ՀՀ իշխանությունն աննախադեպ ֆանտազիա և հնարամտություն է դրսևորում, ինչը բացարձակապես չի դրսևորվում երկիրը պաշտպանելիս։
Նախօրեին Տեղ գյուղում սկսված փոխհրաձգությունից հաշված րոպեներ հետո Պռոշյան փողոցի կառավարության առանձնատների՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայրի դիմաց հարյուրավոր ոստիկաններ էին շարվել։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը թերևս վախեր է ունեցել, որ քաղաքացիները ոտքի կկանգնեն, և շտապել է րոպե առաջ երկաթյա պաշտպանության պատվար ստեղծել։ Երեկ էլ՝ խորհրդարան ժամանելուց մոտ մեկ ժամ առաջ, Դեմիրճյան փողոցում էին զորք կուտակել, որպեսզի խուսափեն տհաճ միջադեպերից»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...