Հայաստանում ռուսական ռազմակայանի տանկիստները ոչնչացրել են «հակառակորդի» տեխնիկան
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի T-72B տանկերի անձնակազմերը պայմանական հակառակորդի թիրախներ են խոցել Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում ուսուցման ձմեռային շրջանի վերահսկիչ ստուգման միջոցառումների շրջանակներում: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տանկիստները ցերեկային և գիշերային ժամերին բոլոր տեսակի զինատեսակներից կրակել են տարբեր տեսակի թիրախների ուղղությամբ, որոնք նմանակում են «հակառակորդի» կենդանի ուժը, մարտական տեխնիկան և հակատանկային միջոցները: Գիշերը թիրախների խոցումն իրականացվել է հետագծող զինամթերքի և գիշերային տեսանելիության սարքերի կիրառմամբ։
Կրակոցներն իրականացվել են հաստիքային զինամթերքով, Ինչպես տեղից, այնպես էլ շարժվելու ընթացքում տարբեր հեռավորությունների թիրախների ուղղությամբ։ Ուսումնամարտական առաջադրանքների կատարման ժամանակ ռուսական ռազմակայանի զինծառայողները կատարելագործել են անձնակազմերի գործողությունները բարձր մանևրային մարտի, մարտական կարգերի պահպանման, կապի կազմակերպման և ստորաբաժանումների կառավարման ընթացքում:
Բացի այդ, տանկային անձնակազմերը կատարելագործել են տեխնիկայի կառավարման հմտությունները սահմանափակ տեսանելիության և բնական ու արհեստական խոչընդոտներով բարդ բարձրլեռնային տեղանքի պայմաններում:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...