Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0% Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասին Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսը Թեհրանի հրթիռները կարող են հասնել նաև Եվրոպա Գրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստում Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետ Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Ի՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ) Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում Խավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանը

ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՄի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)
Հայաստան

Զենքը թողել էր գետի մոտ, առավոտյան թոռս գտավ, բերեց. պատմում են ադրբեջանցուն վնասազերծած սիսիանցիները

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինվորականին վնասազերծած՝ Սյունիքի մարզի Աշոտավան համայնքի բնակիչները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են դեպքի մանրամասները։ Երիտասարդը, որը նախընտրել է չհրապարակել իր անունը, պատմել է, որ ապրիլի 10-ի երեկոյան փողոցում կայանած մեքենայի մեջ նստած են եղել, երբ նկատել են երկու դանակը ձեռքին գյուղով շրջող կասկածելի երիտասարդի։ Կանգնեցրել են նրան, ռուսերենով մի քանի հարց տվել, սկզբում նա համր է ձեւացել, ապա մի քանի բառ ասել անգլերեն։ Տեղացիները հասկացել են, որ ադրբեջանցի է, նրան վնասազերծել են եւ գյուղում թուրքերեն իմացող միակ մարդու՝ 83-ամյա Վոլոդյա Մուրադյանի օգնությամբ զրուցել նրա հետ։

«Ասաց՝ 19 տարեկան եմ։ Ըստ իրեն՝ երեք օր առաջ փախել էին։ Ինքն ասաց՝ երեքով ենք, երկուսն անտառում են մնացել։ Ասում էր, որ իրենց մոտ վիճակը շատ վատ է, զինվորին վատ են պահում, ղեկավարությունն անասունի պես է վերաբերվում իրենց, դրա համար են փախել։ Ինքն ասաց, որ իր զենքը թողել է գետի մոտ։ Առավոտյան թոռս գնաց գտավ զենքը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վոլոդյա Մուրադյանը։

Աշոտավանում հայտնված ադրբեջանցի զինծառայողը նախքան բռնվելը ջերմոցներով է անցել, հասցրել է մի քանի տուն մտնել։ Բնակիչների նկուղներում խնձոր եւ պահածոներ է կերել, դանակներ վերցրել։ Գյուղացիները նրան քաղաքացիական հագուստով են բռնել․ զինվորական հագուստը տներից մեկում է փոխել եւ այնտեղ թողել։

«Մտել է ընկերոջս տուն, իր կոշիկներն է հագել, ուտելիքներին է ձեռք տվել, գուցե թունավորել է, չգիտենք, թափել ենք ամեն դեպքում։ Ոստիկանության, Պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ ամբողջ գիշեր փնտրել ենք երկրորդին, չենք գտել։ Ինքն ասում է, որ փախել է, բայց եթե, իրոք, այդպես լիներ, իրենց դիրքերի հետեւում գտնվող գյուղը կգնային, ոչ թե այստեղ»,- պատմեց Աշոտավանի բնակիչը։

Ադրբեջանցին հանել է նաեւ բնակչուհի Արեւիկ Օհանյանի տան պատուհանի ցանցը, բայց ներս մտնել չի կարողացել։ Նկուղ է գնացել, պահածոներից օգտվել։

«Ես այդ օրը Սիսիանում էի, ինձ հետո են տղաները պատմել՝ ինչ է կատարվել։ Այգու դուռը փակ է եղել, չգիտեմ՝ ոնց են մտել։ Երեւի հարեւանի տանիքով են բարձրացել։ Հիմա այնպիսի իրավիճակ է, որ բոլոր դռները պետք է փակենք, դուրս չգանք, դանակ պահենք։ Հսկողությունը պետք է շատ ուժեղ լինի։ Տղաները հիմա հսկողություն են իրականացնում գյուղի տարածքում։ Հիմա գյուղում փակ տներ կան, մտածում եմ՝ անգամ կարող է այնտեղ մտած լինեն»,- ասաց բնակչուհին։

Գյուղացիների տեղեկություններով՝ իրավապահների մոտ գտնվող ադրբեջանցին ձեռնամարտի աշխարհի չեմպիոն է։ Աշոտավանի բնակիչների համար անհասկանալի է՝ ինչպես է կարողացել տղան կարողացել աննկատ հաղթահարել Նախիջեւանից մինչեւ իրենց գյուղ ընկած չորս գյուղերի ճանապարհը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Նրանցից մեկն ավելի ուշ հայտնաբերվել է Աշոտավան համայնքում։

Նշենք, որ Բնունիս եւ Աշոտավան համայնքները բավական հեռու են ադրբեջանական դիրքերից, մոտ 20 կմ հեռավորությամբ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի սահմանը հատած երկրորդ ադրբեջանցին դեռ չի գտնվել։