Ինչպես է Եվրոպան արձագանքում ադրբեջանցիների սադրանքին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպական կողմը դեռ չի շտապում մեկնաբանել երեկ Ադրբեջանի հերթական սադրանքը: Բանն այն է, որ ադրբեջանական զինուժն երեկ՝ կեսօրից հետո, կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ապա նաեւ Սոթքի հատվածում:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ հայկական կողմն ունի 4 զոհ եւ 6 վիրավոր։ Նշենք, որ մոտ երկու շաբաթ առաջ ադրբեջանական զինուժը խրամատավորվեց Տեղ գյուղի դաշտերում, հարեւանությամբ հայկական կողմը սկսեց ինժեներական աշխատանք կատարել: Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե հայկական ստորաբաժանումներն են կրակ բացել Լաչինի շրջանի իրենց դիրքերի վրա։ Ադրբեջանական կողմում էլ զոհեր եւ վիրավորներ կան։
Այս լարվածության մասով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ինչպես է իրավիճակը գնահատել եվրոպական կողմը, քանի որ Հայաստանի սահմանին տեղակայված են ԵՄ դիտորդները: Նրանք պետք է արձանագրեին տեղի ունեցածը:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւից: Նա նշեց, թե Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հետ ստուգում են սահմանին տիրող իրավիճակի մասին առկա ինֆորմացիան, եւ ներկայացրեց իր դիրքորոշումը՝ կապված իրավիճակի հետ: «Ես շատ ինֆորմացիա չունեմ տեղի ունեցածի վերաբերյալ: Ես հենց նոր հարցում ուղարկեցի պարոն Բորելի գրասենյակում գտնվող Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը՝հետաքրքրվելով, թե որտեղ է մեր դիվանագիտական առաքելությունը, որն այնտեղ տեղակայված է փետրվարից: Սակայն հիշեք, որ սա քաղաքացիական առաքելություն է, առանց զենքի են նրանք եւ չեն կարող կրակել», – նշեց նա:
Կովաչեւը նաեւ հավելեց, որ իրենք Ադրբեջանից պահանջում են դադարեցնել ցանկացած գործունեություն եւ ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ կոչ են անում անհապաղ դադարեցնել ցանկացած կրակոց սահմանին մոտ։
Ռուսական կողմից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց «Ժողովուրդ» օրաթերթին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել