Կորպուսի հրամանատարը տեղում է եղել, պետք է լինեին բանակցություններ, բայց Ադրբեջանը դիմել է սադրանքի.սյունեցի պատգամավոր
Պետք է լինեին բանակցություններ մեր եւ ադրբեջանցիների միջեւ, Կորպուսի հրամանատարը տեղում է եղել, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, ակայն բանակցություններ տեղի չեն ունեցել, եղել է սադրանք Ադրբեջանի կողմից: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:
Դիտարկմանը, որ ՊՆ-ի տրածած տեսանյութում երեւում է, որ ադրբեջանցիների պիկապը մոտ 10 զինծառայողներով գալիս է եւ մերոնք չեն կրակում, պատգամավորն ասաց. «Երբ մոտեցել է պիկապը, այնպես չէ, որ կրակելով է մոտեցել: Կարող է՝ մտածել են, որ հենց այդ բանակցողներն են եկել, կարող է մտածել են, որ ինչ-որ այլ առիթով են եկել: Եթե տեսել եք տեսանյութը, այնտեղ մոտ 20 մետր է դիրքերի հեռավորությունը, եւ եթե կրակելու լինեն, 20 մետրից միշտ էլ կարելի է կրակել»:
Հարցին, թե ստացվում է, որ մենք ապավինում ենք ադրբեջանցիների ողջախոհությա՞նը, Ղահրամանյանը պատասխանեց. «Ոչ մի դեպքում որեւէ մեկի ողջախոհությանը, բացի մերից, մենք չենք ապավինում:
Բանակցություններ մինչ այդ էլ են եղել, այդ ընթացքում էլ են եղել, երեկ էլ պետք է լինեին, բայց ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի: Բանակցություններից Ադրբեջանը չի հրաժարվել, որովհետեւ հետո էլի եղան բանակցություններ, որ կանգնեցին մարտերը: Այդ պահին եղել է սադրանք, սկսվել է հրաձգություն, որը վերածվել է մեծ մարտի»:
Հարցին, թե ինչ նպատակ ունեն ադրբեջանցիները, ուզում են գրավե՞լ Տեղ գյուղը, ՔՊ-կան պատգամավորն արձագանքեց. «Ոչ, ուղղակի սադրանքի են դիմում խաղաղության բանակցությունները խաթարելու համար: Իրենք մեզ են մեղադրում նույնի համար, բայց հասկանում ենք, թե ում ձեռնտու չի այս ամեն ինչը»:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»