Շղթայական ավտովթար Կիեւյան փողոցում․ վիրավորներից մեկը հղի կին է
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երեւանի Կիեւյան փողոցում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Կայքի հաղորդմամբ՝ «Շանթ» հեռուստաընկերության դիմաց բախվել են 4 ավտոմեքենաներ՝ Mercedes, 2 Nissan Tida ու VAZ 2121։ Ավտովթարի հետեւանքով 2 անձ վնասվածքներ է ստացել։ Նշվում է, որ վիրավորներից մեկը հղի կին է։ Նրան հոսպիտալացրել են «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» («Մարգարյան» ծննդատուն)։
Շղթայական ավտովթարի պատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան։ Տեղում աշխատում են իրավապահները։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել