Իշխանությունները մանիպուլացնում են ԳՐԵԿՈ-ի զեկույցը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարն ապրիլի 5-ին հայտարարություն էր տարածել եւ հպարտորեն հայտարարել, թե Հայաստանը կարողացել է «դուրս գալ ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլեւս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր, որպիսին համարվում էր 2015-2019թթ. գնահատումների արդյունքներով»։ Խոսքը Եվրոպայի խորհրդի կողմից պաշտոնապես հրապարակված ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ)՝ ՀՀ դատավորների, դատախազների, պատգամավորների շրջանում կոռուպցիայի կանխարգելման գնահատման միջանկյալ զեկույցի մասին է:
Բնականաբար, այս ամենից կարող էր տպավորություն լինել, թե, իբր, նախկիններն անբավարար էին աշխատում, իսկ այժմ առաջընթաց կա, սակայն, ինչպես հաճախ է պատահում, ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: Օրինակ՝ 2016 թ. փետրվարի 25-ից մինչեւ 2017 թ. հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր 18 հանձնարարականից 5-ը ԳՐԵԿՈ-ն գնահատել էր բավարար կամ բավարար կերպով, 12 հանձնարարական` մասամբ իրականացված, եւ միայն մեկը` չկատարված: Ընդհանուր առմամբ, տարբեր տարիների զեկույցների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ 2019 թվականին GRECO-ի զեկույցրով առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով Հայաստանը դասվել էր «ընդհանուր անբավարար» երկրների շարքում, ինչը չէր եղել, օրինակ, նույն նախկինների՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին:
Այսինքն՝ հերթական անգամ իշխանությունների խոսքերն ու իրականությունը իրար չեն համապատասխանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...