Ավելի «ներքև» պարզապես չի լինում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գնալով ամրացող տպավորություն է, որ փողոցից իշխանության հասած ՔՊ-ում հատուկ որոշում է ընդունվել «փողոցային» դրսևորումներով աչքի ընկնելու վերաբերյալ: Ընդ որում՝ էլի ամրացող տպավորություն է, որ նույնիսկ մրցույթ է հայտարարվել՝ ով ավելի աչքի կընկնի այդ գործում: Եվ ահա, ՔՊ-ի կուսակտիվն անշեղորեն իրագործում է «պլենումի» այդ որոշումն ու, առանց չափազանցության, կաշվից դուրս է գալիս «աչքի ընկնելու» համար:
Օրինակ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության (!!!) և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի վրա քպականների զանգվածային հարձակումը, հատկապես Արթուր Հովհաննիսյանի ու Ռուստամ Բաքոյանի աննկարագրելի սանձարձակ պահվածքը, թեկնածուի հասցեին ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու բացահայտ սպառնալիքները, է՛լ լեզու կտրելու, է՛լ չգիտես ինչի վերաբերյալ արտահայտություններն ինքնին բնութագրական են: Բնութագրական՝ դրանք գործածողների համար: Բոլորը տեսան: Դա փողոցի էլ չէ, այլ հենց «քուչի» մակարդակ էր: Անխուսափելի իշխանափոխությունից հետո (հիշեցնենք, որ ամեն ինչ վերջ ունի, վերջիվերջո), թերևս, հոգեբանների համար աշխատանքի լայն ճակատ կբացվի:
Բայց մինչ այդ, այսինքն՝ հիմա էլ մասնագետները կարծում են, որ նման պահվածքը խորքային պատճառներ ունի: Դրանցից առաջինը այս տեսակի անցյալն է, նույնիսկ սեփական բակերում ընդունված չլինելը, ճնշված լինելը, կյանքում կայացած չլինելն ու հիմա իշխանության տված հնարավորություններով բոլորից «մուռ հանելը»: Երկրորդը՝ չէ, վիրավորվելը չէ, նրանք այդ հատկությունը չունեն: Երկրորդը վախն է՝ եղածը կորցնելուց ու այդ նույն անցյալին վերադառնալուց...
Մտածելու բան է: Ու այդքանից հետո, օրինակ՝ նույն Արթուր Հովհաննիսյանը «հատակին» հասնելու, տակից թակոցներ լսելու մասին է խոսում: Չնայած, էլ ինչի՞ց խոսեն, եթե վաղուց շրիշակն անցել են, հատակն անցել են, նկուղի հատակն էլ են ծակել-անցել և շարունակում են «խորանալ»: Այնքան, որ տակից որևէ թակոց իրենք լսել չեն կարող, լավագույն դեպքում՝ հենց իրենցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...