Վաճառքի է հանվել Մասաչուսեթսում գտնվող հայ բարերար Ասադուր «Ասո» Թավիթյանի առանձնատունը (ֆոտո/վիդեո)
Հայ բարերար Ասադուր «Ասո» Օ. Թավիթյանի առանձնատունը Մասաչուսեթսի Բերքշիրի կենտրոնում վաճառվում է 12,5 մլն դոլարով, հայտնում է Mansion Global-ը։
Թավիթյանը Սառը պատերազմի փախստական էր, ով 1961 թվականին Բեյրութով ներգաղթեց Նյու Յորք ու 1969 թվականին հիմնադրեց SyncSort-ը՝ երկրի առաջին ծրագրային ապահովման ընկերություններից մեկը: Նա հավատարիմ մնաց իր հայկական արմատներին՝ հիմնելով «Թավիթյան» հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում ծագումով հայ եւ բուլղարացի ուսանողներին ու սկսելով հայ պետական ծառայողների վերապատրաստման ծրագիր՝ Թաֆթս համալսարանի Մեդֆորդում, Մասաչուսեթս նահանգի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում: Թավիթյանը կյանքից հեռացավ 2020 թվականի ապրիլին։ Նա 80 տարեկան էր։
Նրա տունն առաջին անգամ է վաճառվում։ «Դուք զգում եք, որ շքեղ վայրում եք», - ասել է William Pitt/Julia B Fee Sotheby’s International Realty-ի աշխատակից Պատրիս Մելուցոն։ «Այն կառուցվել է 1993 թվականին, բայց պահպանում է 1915 թվականին կառուցված տան ողջ շքեղությունն ու հարդարանքը»։ «Սա անհավանական շենք է, անհավանական տուն», - նշել է նա:
Մելուցոյի խոսքերով՝ կալվածքի լայնածավալ քարաշինությունը ներառում է քարե պատ փողոցի դիմաց, բաց պատշգամբներ, լողավազան եւ այգիներ։
Ճարտարապետական դետալները ներառում են շքեղ կենտրոնական սանդուղք, տաքացվող փայտյա հատակներ, լայնածավալ ատաղձագործություն, դասական ոճի կաղապարներ եւ երեսպատումներ, ներքին սյուներ, օվալաձեւ ճաշասենյակ եւ վառ բնական լույսով սոլյարի:
Երկրորդ հարկում կա երեք ննջասենյակ, ներառյալ գլխավոր ննջասենյակը, որն ունի առանձին գրասենյակ, խոհանոց, ննջասենյակ՝ բուխարիով եւ ներկառուցված պահարաններով հանդերձարան։
Ստորին հարկում կա մեդիա սենյակ, հայելապատ մարզասրահ, գինու պահոց, փոքրիկ խոհանոց, գրադարան եւ լողավազանի համար հանդերձարան:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային