Բռնցքամարտի Հայաստանի թիմերը պատրաստվում են ԵԱ-ին եւ ԱԱ-ին
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որը կտևի մինչև ապրիլի 7-ը:
Հավաքականը պատրաստվում է ապրիլի 23-ին Երևանում մեկնարկելիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Հավաքին մասնակցում է 26 մարզիկ: Ծաղկաձորյան հավաքի ընթացքում մարզչական կազմը հիմնական շեշտը դրել է մարզիկների ֆիզիկական որակները բարելավելու վրա: Հաջորդ հավաքը թիմը կանցկացնի Երևանում, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Մեծահասակների Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում՝ պատրաստվելով մայիսի 1-14-ի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվելիք աշխարհի առաջնությանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Ապրիլի 16-ին թիմը կմեկնի Ղազախստան և նախապատրաստությունը կշարունակի Շոտլանդիայի, Մարոկոյի, Հունաստանի և Սերբիայի բռնցքամարտիկների հետ համատեղ հավաքում:

















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանա
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում