Կաշառք ստանալու համար 5 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնում տեղի ունեցած առերևույթ կոռուպցիոն հանցագործության դեպքի առթիվ 2021թ. ապրիլի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնի պետի պաշտոնն զբաղեցրած Հ.Տ.-ն բաժնի ավագ մասնագետից ընդունել է մարզի մի բնակչուհու աշխատանքային ստաժը վերահաշվարկելու, նրան նշանակված կենսաթոշակի վերահաշվարկման և դրա տեսակը աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակի փոխելու առաջարկը: Այնուհետև, բաժնի պետի և աշխատակցի կողմից քաղաքացու վերաբերյալ կազմվել և հանձնվել են ավել աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր։ Դրա համար, նախնական համաձայնությամբ, 2021թ. մարտի 30-ին, բաժնի պետի աշխատասենյակում հիշյալ ավագ մասնագետը Արագածոտնի մարզի բնակչուհու ամուսնուց՝ 57-ամյա տղամարդուց, ստացել է առնվազն 5.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը նույն օրը փոխանցել է պետին։
Բացի այդ, վերոնշյալ բաժնի նախկին պետը, նույն մարզի 46-ամյա բնակչի միջնորդությամբ ընդունել է իրեն կաշառք տալու վերաբերյալ Արագածոտնի մարզի 37-ամյա բնակչի առաջարկը: 2021թ. ապրիլի 7-ին վերջինիս բարեկամուհու տվյալներով 10 տարվա աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատանքային գրքույկ կազմելու և հանձնելու համար, իր աշխատասենյակում, իրենց ընդհանուր ծանոթի՝ հիշյալ 46-ամյա տղամարդու ներկայությամբ, 37-ամյա բնակչից պահանջել է 450 ԱՄՆ դոլար կաշառք՝ խոստանալով աշխատանքային գրքույկը կազմել և հանձնել մեկ շաբաթից տաս օրվա ընթացքում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կաշառք ստանալու համար (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ին կետ):
Նույն բաժնի ավագ մասնագետին մեղադրանք է ներկայացվել խմբի կազմում պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու համար:
Արագածոտնի մարզի 57 և 37-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ 46-ամյա տղամարդուն՝ կաշառքի միջնորդության համար (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մաս):
Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...