Փողոց դուրս գալու քննարկումներ տեղի են ունենում ամեն օր. մինչև հաջորդ ընտրությունները մեր երկրից բան չի մնա. Սաղաթելյան
Իհարկե, հնարավոր է, որ առաջիկայում ընդդիմությունը փողոցային պայքար սկսի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Պետք է համախմբել ուժերը, փոխել օրակարգը և ազատվել սրանցից (իշխանություններից-խմբ), որպեսզի կարողանանք փրկել երկիրը։ Որ պահին ընդդիմությունը հրաժարվի փողոցային պայքարից և դառնա դասական ընդդիմություն ու իր գործունեությունը սահմանափակվի բացառապես խորհրդարանական աշխատանքով, այդ պահից առնվազն այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը կհեռանա իր գլխավոր օրակարգից և նպատակից։
Մենք չենք պատրաստվում համակերպվել այս իրավիճակի հետ և պատրաստվել հաջորդ ընտրություններին, որովհետև մինչև հաջորդ ընտրությունները մեր երկրից բան չի մնա», - ասաց Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ փողոց դուրս գալու քննարկումներ մեզ մոտ տեղի են ունենում ամեն օր. «Մենք ասել ենք, որ պետք է լուրջ նախապատրաստական աշխատանքներ իրականացնենք եւ լուրջ ուժերով շատ ավելի կազմակերպված դուրս գալ: Բոլոր բացթողումները, թերությունները, որ ունեցել ենք, պետք է այնպես անենք, որ հաջորդիվ չկրկնվեն: Ես շաբաթվա կեսը լինում եմ մարզերում, անմիջական հանդիպում ենք մարդկանց հետ, խոսում ենք, բացատրում ենք այն բոլոր խնդիրները, որ գոյություն ունեն:
Մեր գլխավոր խնդիրներից մեկը հասարակությն տարբեր շերտերի հետլիարժեք աշխատանքն է եւ մարդկանց կազմակերպելը: Այս իմաստով մեծ աշխատանք։ կա անելու, որը մենք անելու ենք, չենք համակերպվելու այս վիճակի հետ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային