Մեր արոտավայրերը հայտնվել են ադրբեջանական նշանառության տակ․ Տեղի ավագանու անդամ
Սյունքի մարզի Տեղ գյուղի վարչական տարածքի բնակիչների աշնանացանը մնացել է Ադրբեջանի հաստատված հատվածում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։
«Անջրդի դաշտավայր էր, որը մարդիկ հիմնականում գարնանացանի եւ աշնանացանի համար էին օգտագործում, ցորեն ու գարի էին ցանում։ Հենց իրենց փորած մի դիրքում էլ իմ աշնացանն է։ Իրենք դաշտերը վերցրել են ու արոտավայրերն էլ հայտնվել են իրենց նշանառության տակ, հիմա ես, որպես գյուղացի, ի՞նչ անվտանգության երաշխիք ունեմ, որ եթե անասունը տանեմ այնտեղ, պահեմ, չեն կրակի։ Մեր գյուղում շատ են եղել դեպքերը, որ անասուններին գողացել են իրենք»,- պատմեց Զեյնալյանը
Կոնկրետ քանի գյուղացի է այդ դաշտավայրում հողակտոր ունեցել եւ ինչ վնասներ են կրելու նրանք՝ այս պահին Զեյնալյանն ասել չի կարող, սակայն նշում է՝ ամեն հեկտարի վրա աշխատելու համար գյուղացիները մեծ գումարներ են ծախսել՝ սերմանացու, վառելիք եւ այլ անհրաժեշտություններ ձեռք բերելու համար։
«Հիմա կարող են մեր վնասը գնահատել, փոխհատուցում տալ, բայց խնդիրը դրա մեջ չէ, բա մեր հո՞ղը, բա մեր անվտանգությո՞ւնը։ Իրենք հիմա ամրաշինական աշխատանքներ են իրականացում, դիրքեր փորում։ Անզեն աչքով երեւում են իրենք, բայց գյուղացիների մոտ խուճապ չկա, եթե վախենանք, փախչենք, բա մեր զինվորի թիկունքը ո՞վ է պահելու»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Տեղ գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:
Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ եւ ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ եւ իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...