Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասին Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսը Թեհրանի հրթիռները կարող են հասնել նաև Եվրոպա Գրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստում Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետ Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Ի՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ) Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում Խավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանը Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՄի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարք

Միգուցե մեր ժողովրդին ու աշխարհասփյուռ հայությանը բացատրե՞ս՝ չցեղասպանվելու քո տարբերակը ո՞րն է. Աննա Գրիգորյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ չունենք իշխանություն, որքան էլ ֆորմալ առումով նստած լինեն կառավարության շենքում ու կառչեն իրենց աթոռներից։ Փաստ է, որ նրանք չեն ապահովում Հայաստանի տարածքային անվտանգությունը։
Սա առաջին դեպքը չէ․ բազմաթիվ են դեպքերը, երբ ադրբեջանցիները քայլելով եկել ու օկուպացրել են Հայաստանի տարածքները։
Ադրբեջանը, շատ լավ հասկանալով, որ իր դիմաց կանգնած է պարտված Փաշինյանը, ով չի էլ ուզում երկիրը պաշտպանել, նորանոր տարածքներ է գրավում։
ԱԱԾ-ն, որ մեր անվտանգության ապահովման կառույցներից մեկն է, հաղորդագրություն է հրապարակում ու գրում, որ ադրբեջանցիները 100-200 մետր առաջ են եկել, բայց իրենք շարժվում են էսկալացիա չզարգացնելու տրամաբանությամբ։
Ես եմ ԱԺ-ում հարցրել՝ ո՞վ է այն մարդը, ում հրամանով ադրբեջանցիները 20 կմ առաջ են եկել․այդ մարդը ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էր։
Նախորդ տարի Ներքին Հանդում ադրբեջանցիներն առաջ էին եկել, ու գյուղացիներն աղմուկ բարձրացրեցին, որ գերեզմաններ չեն կարողանում այցելել, ՊՆ նախարարը նույնիսկ տեղյակ էլ չէր։ Իսկ ԱԺ-ում ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն իմ հարցին ի պատասխան՝ ասաց՝ տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը։ Միայն երեկոյան հաղորդագրություն տարածեցին ու հաստատեցին՝ այո, ադրբեջանցիները այդտեղ են, բայց շուտ են եկել, ոչ հիմա։
Անզեն աչքով երևում է, թե ադրբեջանցիներն ինչպիսի աշխատանքներ են իրականացնում։
Տեղ համայնքը մի քանի կողմերից շրջափակված է ադրբեջանցիներով։
Քարտեզների տարընթերցում չի եղել, պարզապես Ադրբեջանը, որը ոչ մի պայմանավորվածություն չի պահում, եկել-նստել է այնտեղ, որտեղ գերիշխող դիրք ունի։
Այդ ո՞ր քարտեզների շուրջ է եղել համաձայնություն, որ դելիմիտացիայի հանձնաժողովի աշխատանքներից դուրս պայմանավորվում եք, ու մի հատ էլ քարտեզների տարընթերցում է եղել։
Այսօր 29800 քկմ Հայաստանի տարածք գոյություն չունի…
Ամոթալի է ԱԱԾ-ի հաղորդագրությունը իբր էական բարելավման մասին։ Չկա նման բան։ Ադրբեջանցիներն այնտեղ են, որտեղ էին։

Ինչո՞ւ նախնական պայմանավորվածությունից 3 օր առաջ Ադրբեջանն առաջ է գալիս, իսկ ՀՀ-ի կողմից որևէ նախապատրաստական աշխատանք չի կատարվել։
Այդ հատվածում ԱԱԾ սահմանապահ զորքեր են կանգնելու, ոչ Զինված ուժերը, մինչդեռ Ադրբեջանի բանակն ամրանում է այդ վայրում։
Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել մի ծրագրով, հիմա անում է բոլորովին այլ բան՝ արցախցիներին մատնելով ցեղասպանության։ Սա պետական դավաճանություն է, որովհետև աշխարհի որ անկյունում էլ հայկական կապույտ անձնագրով անձ լինի, ՀՀ-ն պարտավոր է պաշտպանել նրանց անվտանգությունը։ Այսօր 120 000 արցախցիներ անտերության են մատնված։
Այսօր այս իշխանության համար Բաքվի բանտերում տանջվող գերիները գոյություն չունեն, մեկ են այն մարդիկ, ում հողատարածքները գրավել են ադրբեջանցիները։ Իրենց համար կարևոր է միայն սեփական աթոռն ու այն պահելը։ Նրանց ցանկացած գործողություն բխում է իրենց աթոռը պահելու տրամաբանությունից։
Նախկինում մեղավոր էին նախկինները, հետո՝ Ռուսաստանը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նոր ապահով մեղադրյալ է գտել, անունը դրել՝ 5-րդ շարասյուն…
Բացարձակ անմեղսունակ մեկնաբանություն էր Նիկոլ Փաշինյանի կողմից այն, երբ ինքն ասաց՝ եվրոպացի դիտորդները եկել են այստեղ, որ զսպեն Ռուսաստանին։
Եվրոպացի դիտորդներն ինձ ասացին՝ իրենց զենքը հեռադիտակն է ու գրիչը։ Տեսնում են ու գրում։ Իրականում եվրոպացիներն այստեղ են Նիկոլ Փաշինյանի հակառուսական տրամաբանության համատեքստում։ Եվրոպացի դիտորդներից շատ մեծ ակնկալիք ունենալ պետք չէ։
Սյունիքում եղել է, որ ինձ ասել են՝ եթե ռուսական դրոշ լինի այստեղ, թշնամին առաջ չի գա։ Տոտալ անտերության մեջ մարդիկ հույս ունեին, որ ռուսական դրոշն իրենց կփրկի։ Սա ողբերգություն է։ Ջերմուկյան իրադարձություններից հետո մարդիկ հիասթափվեցին, հիմա էլ ասում են՝ եվրոպացի դիտորդները մեզ կփրկեն։ Հիմա էլ են հիասթափություն ապրելու։
Ադրբեջանը մեր երկրի տարածքում ինժեներական սուպեր աշխատանքներ է իրականացնում, բունկերներ են կառուցում, իսկ մենք դեռ 2 տարի անց խրամատ փորելու խնդիր ունենք։
Նիկոլ Փաշինյանն ամբողջովին փլուզել է Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգերը։
Ցանկացած դավաճանության փաստի վերաբերյալ բլոքբասթերներ էիք նկարում, հետո հատուկ մոռանում էիք ասել, որ էդ մարդիկ դավաճաններ չեն, գործը փլուզվել է, ու նրանք աշխատում են։
Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ կարող է լինել ցանկացած մեկի պրոյեկտը, ով կարող է երաշխիք տալ, որ իր աթոռը նա կպահի։ Նա տարբեր խաղեր է խաղում, միայն թե իր աթոռը պահի։

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքն ավելի ուժեղ է, քան Սահակաշվիլին։ Նրան թվում է, թե կկարողանա Արցախը տալ ու փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։
Իրանում փորձագիտական շրջանակներն ասում էին, որ Իրանը Հայաստանին տարատեսակ առաջարկներ է արել համատեղ գործողությունների, եթե հանկարծ Ադրբեջանը հարձակվի Սյունիքի վրա, որոնք, սակայն, մերժվել են հայկական կողմի կողմից։
Իրանում փորձագիտական-քաղաքագիտական շրջանակներն ավելի շատ են մտածում Սյունիքի անվտանգության մասին, քան ՀՀ իշխանության ղեկին նստածները։
Մեր ռուս գործընկերները նամակ են գրում ու ասում՝ էդ մարդիկ, ձեր իշխանությունները առհասարակ մտածո՞ւմ են՝ ինչ են խոսում։
Վերջնական խնդիրը, հիմնական նպատակն այն էր, որ ձևավորեն այնպիսի ՍԴ, որը կասի՝ «Խաղաղության պայմանագիրը» համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Չեմ կարծում, որ հիմա Հռոմի ստատուտի վավերացման հարցը կբերեն ԱԺ։
Միգուցե 3 միլիոն մեր ժողովրդին ու աշխարհասփյուռ հայությանը բացատրե՞ս՝ չցեղասպանվելու քո տարբերակը ո՞րն է։ Որ Ռուսաստանը՝ ՀԱՊԿ-ն հանում ես Հայաստանից, դու պլան ունե՞ս։
Բարդ է Նիկոլ Փաշինյանի համար օտար լեզուներով խոսելը, այդ դեպքում ինչո՞ւ չխոսել հայերեն ու չխայտառակվել ողջ միջազգային հանրության առաջ։ Ամոթ չի կատարելապես լեզուն չիմանալը, ամոթ է նման կերպ խայտառակվելը։
Իրենք տարբեր տեղերում «պեռվի կռուգ» են փորձում երևալ, բայց նաև ուտում են պեռաշկի։