Գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են
Մարտի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Toyota Land Crauser մակնիշի 06 LS 600 համարանիշի ավտոմեքենայում զինված քաղաքացի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Տեղում որոշվում է ստեղծել օպերատիվ խումբ՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Գ․Շամշյանի տեղեկություններով, քանի որ ոստիկանները վստահ էին, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, Կենտրոնականի բաժնի պետ Ե․Նիկոյանի որոշմամբ, օպերացիան սկսվում է ժամը 19․10-ին, ու այն կրում է «Ապօրինի զենքդ կտրեմ շաքարով» անվանումը։
Ոստիկաննները Խորենացու փողոցի 28 հասցեի մոտ ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում ու Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Գևորգ Մանուկյանին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Արսեն Կիրակոսյանին։
Վերջինս լինում է վարորդը, ում անձնական խուզարկությամբ ձեռքի պայուսակում հայտնաբերվում է 9մմ տ/չ «Մակարով» տիպի առանց գործարանային համարի մարտական ատրճանակ՝ փամփշտատուփով, որի մեջ եղել է 8 փամփուշտ: Toyota Land Crauser-ը տեղափոխվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ Գ․Մանուկյանն ու Ա․Կիրակոսյանը ներկայացվում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ, ձերբակալվել ու տեղափոխվել են Ձերբակալվածների պահման վայր (КПЗ):
Գ․Շամշյանի տեղեկություններով, Գ․Մանուկյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է, իսկ Ա․ Կիրակոսյանը` վերջինիս վարորդը։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...