Հանցավոր անգործության հետևանքները. տարածքային նոր կորուստներ. Ալվինա Աղաբաբյան
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2022 թ․-ի օգոստոսի 25-ին Բերձորի, Աղավնոյի և Սուսի հանձնումով և Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև պայմանավորվածությունների համաձայն՝ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբերին փոխվեց և Ադրբեջանին հանձնվեց Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետությանը կապող Գորիս-Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի այն հատվածը, որն անցնում էր օկուպացված Քաշաթաղի շրջանի Բերձոր շրջկենտրոնով և Աղավնո գյուղով (նկարում՝ ճանապարհի մանուշակագույն հատվածն է՝ նարնջագույն կետից մինչև մոխրագույն կետը):
Ըստ պայմանավորվածությունների՝ Գորիս-Ստեփանակերտ նոր ճանապարհն այնուհետ պետք է անցներ Մեծ Շեն-Հին Շեն հատվածով (նկարում նշված է դեղինով) և ՀՀ տարածքում ոչ թե Տեղ գյուղով, այլ Կոռնիձորով (նկարում նշված է կարմիրով)։
Սակայն պարզվեց, որ ՀՀ իշխանությունները ճանապարհի այդ հատվածը չէին կառուցել։
Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանը մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ժամանակ տվեց Հայաստանին՝ կառուցելու համար ճանապարհը։ Մինչ այդ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը պիտի անցներ Տեղ-Կոռնիձորի կամուրջ հատվածով (նկարում նշված է կապույտով՝ Տեղ գյուղից մինչև կանաչ կետը) և արդեն նոր ճանապարհով հասնելով Մեծ Շեն։
Չսպասելով ապրիլի 1-ին՝ այսօր ադրբեջանական զինուժն առաջ է եկել, վերցրել Տեղ-Կոռնիձորի կամուրջ ճանապարհի՝ օկուպացված Քաշաթաղի շրջանի տարածքում գտնվող հատվածը (նկարում ճանապարհի սևով եզրագծված կապույտ հատված է՝ նարնջագույն կետից մինչև կանաչ կետը) և ավելին՝ ներխուժել է Տեղ գյուղի վարչական տարածք՝ խորանալով 100-300 մետր, որոշ տեղեկություններով՝ մոտ 1 կիլոմետր։
Ներկա պահին թշնամին Տեղ գյուղի տարածքում դիրքավորվում է, ինժեներական և ամրաշինական աշխատանքներ է տանում, ինչը նշանակում է, որ հետ չի քաշվելու, ինչպես հետ չքաշվեց Ներքին Հանդի, Սև լճի ու Իշխանասարի հատվածներից։
ՀՀ իշխանությունները, քաջատեղյակ լինելով Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի՝ ապրիլի 1-ին սպասվող փոփոխությանը՝ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՐԵԼ՝ ԿԱՊՄԱԿԵՐՊԵԼՈւ ՀԱՄԱՐ ՏԵՂ-ԿՈՌՆԻՁՈՐԻ ԿԱՄՈւՐՋ ՀԱՏՎԱԾԻ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅՈւՆԸ, զորքեր չեն տեղակայել այդ հատվածում, չեն կառուցել ամրաշինական որևէ շինություն։ ՀՀ իշխանությունների այս ակներև հանցավոր անգործությունից էլ օգտվել է թշնամին, առաջ է եկել և դիրքավորվել բարենպաստ բարձունքներում։
Սա իր հերթին նշանակում է, որ ՀՀ դիրքապահները հետագայում ստիպված են լինելու տեղակայվել թշնամու համեմատ ոչ բարենպաստ դիրքերում, իսկ միջդիրքայի տարածությունը ձևավորվելու է ՀՀ տարածքի հաշվին, մասնավորապես՝ Արավուս, Տեղ և Կոռնիձոր գյուղերի ցանքատարածությունների, այգիների, արոտավայրերի ու խոտհարքերի հաշվին՝ զրկելով սյունեցիներին գոյատևելու հնարավորությունից:
Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ "Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ"։ Ասվածից կարելի է եզրակացնել, որ ՀՀ իշխանություններն այս անգամ ևս ոչինչ չեն անելու թշնամուն հետ շպրտելու համար, և արձանագրվելու է ՀՀ սուվերեն տարածքների հերթական կորուստը:
Ավելին՝ ՀՀ իշխանությունները որոշել են առնվազն Տեղ-Կոռնիձոր այս խիստ խոցելի դարձած հատվածից հանել ՀՀ բանակը և նրա տեղը ԱԱԾ սահմանապահներ տեղակայելը։ Այս որոշումն անչափ վտանգավոր ու կործանարար կարող է լինել Հայաստանի համար։ Ըստ էության՝ սա կանաչ լույս է Ադրբեջանի համար՝ դիմելու նոր ռազմական գործողությունների և ՀՀ նոր տարածքների օկուպացիայի։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...