Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Էդգար Ղազարյանը. Սա իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները ՄԻՊ պաշտոնում առաջադրեցին Լեհաստանում նախկին դեսպան, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին։ Այս հայտարարությունից ժամեր անց քոչարյանականներն արշավ սկսեցին թեկնածուի դեմ՝ վարկաբեկելով նրան եւ հաշիվ պահանջելով «հայաստանցիներից», թե ինչու են առաջադրել։ Մեր տեղեկություններով՝ իրոք Ղազարյանի թեկնածությանը Քոչարյանի դաշինքում դեմ են եղել, սակայն երբ ՊՈՒ-ն պնդել է, որ, անկախ «Հայաստանի» որոշումից, իրենք Ղազարյանին առաջադրելու են, ստիպված միացել են։
Ֆեյսբուքյան ակտիվիստների արշավին միացել էին նաեւ որոշ պատգամավորներ, օրինակ՝ Գեղամ Նազարյանը տեղադրել էր նրանցից մեկի գրառումը: Ի վերջո, պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրեց, որ այլընտրանքի բացակայության պատճառով են պաշտպանել Ղազարյանի թեկնածությունը՝ ընդառաջելով հասարակական նախաձեռնությունների դիմումին․
«Այլ առաջարկություն-դիմում այլ խմբերի կամ անհատների կողմից մեզ չի ներկայացվել: Նման երկրորդ դիմումի դեպքում այն միանշանակ դառնալու էր քննարկման առարկա... այս ընթացքում խմբակցությունը դիմել է տարբեր հեղինակավոր իրավապաշտպանների առաջադրման առաջարկով, սակայն, հաշվի առնելով իշխանությունների կանխատեսելի եւ միանձնյա որոշումների կայացման գործելաոճը, վերջիններս նպատակահարմար չեն համարել առաջադրվել»։
Նշենք, որ «Միասին» շարժումը` Արամ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ, մարտի 17-ին դիմել էր ընդդիմադիրներին՝ Ղազարյանի թեկնածությունն առաջադրելով։ Թեեւ, մեր տեղեկություններով, դրանից առաջ Թագուհի Թովմասյանն է 2 խմբակցություններին առաջարկել այս թեկնածությունը, ինչն իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է: 2 ամիս բանակցություններ են ընթացել, եւ «հայաստանցիները» միայն վերջին պահին են տվել իրենց համաձայնությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...