Բորդոյում զայրացած ցուցարարները հրդեհել են քաղաքապետարանի շենքը (տեսանյութ)
Ֆրանսիայի Բորդո քաղաքում ցուցարարները հրդեհել են քաղաքապետարանի շենքը։ Այս մասին, ինչպես գրում է iz.ru-ն, հայտնել է Le Figaro թերթը։
Նշվում է, որ հրդեհը տևել է մոտ 15 րոպե։ Հրդեհից վնասվել է շենքի դուռը: Դեպքի վայր ժամանած արտակարգ ծառայությունների աշխատակիցները մարել են հրդեհը։ Մարտի 28-ին այս շենքում պետք է ընդունեին Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդին:
Մարտի 23-ին Փարիզում վերսկսվել են արդեն իսկ հաստատված կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը։ «Իզվեստիա»-ի թղթակիցը դեպքի վայրից ցույց է տվել, թե ինչպես են տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում ակցիային։ Այս ակցիան իններորդն էր հունվարի կեսերից ի վեր, երբ արհմիություններն առաջին անգամ դուրս են բերել մարդկանց՝ պայքարելու կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ։
Կեսօրին ցուցարարները սկսել են ճայթռուկներ պայթեցնել Փարիզի Բաստիլի հրապարակում։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:
Ֆրանսիան մարտի 16-ին օրենք է ընդունել կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին։ Փաստաթուղթը հաստատվել է խորհրդարանում առանց քվեարկության:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպառնացել էր ցրել Ազգային ժողովը կենսաթոշակային բարեփոխումների համար ձայների սակավության դեպքում։
Միաժամանակ ամբողջ Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել կենսաթոշակային բարեփոխումների դեմ։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ երթերին մասնակցել է մոտ 500 հազար մարդ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային