Ո՞վ կկանգնեցնի մայրաքաղաքի գազալցակայանների թալանը
Տնտեսագետ, ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու է Երևան քաղաքի գազալացակայանների վաճառած գազի կիլոգրամը 40-60 դրամով ավելի թանկ, քան մայրաքաղաքից դուրս՝ այլ բնակավայրերում կամ մայրուղիների վրա շահագործվող լիցքավորման կայանների վաճառած գազն է։ Հարցն առաջին հերթին ուղղված է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին և մյուս պատկան/վերահսկող մարմիններին։ Դեռ չեմ խոսում Երևանում ավտոլիցքավորման ծայրահեղ վատ որակի մասին։ Թե ումն են պատկանում այդ լցակայանները, քաջ հայտնի է՝ Գողապետության ու Մեծ թալանի ժամանակահատվածում հարստացած օլիգարխներին, նախկին թալանչի պաշտոնյաներին, ավազակապետության մեծ ու փոքր հենասյուներին՝ չնչին բացառություններով։ Շատ հետաքրքիր կլինի լսել հետևյալ հարցում ՊԵԿ-ի կարծիք-գնահատականը. եթե մայրաքաղաքից դուրս շահագործվող լցակայանները գազի կիլոգրամը վաճառելով 290-320 դրամով, ստանում են նորմալ շահույթ, ապա Երևան քաղաքի լցակայանները բացառապես նույն խողովակից ստացվող գազի կիլոգրամը վաճառելով 340-360 դրամով, որքա՞ն գերշահույթ են ստանում, և ամենակարևորը՝ ու՞մ գրպանն են հոսում դրանք՝ միայն տերերի՞, թե՞ հին ու բարի ժամանակների հանգույն՝ գրվում-կիսվում են վերևների հետ։
Գուցե այս հարցի պատասխանը ունի մայրաքաղաքի դե ֆակտո իշխանությու՞նը, իմա՝ ՔՊ-ն, որն այս օրերին կաշվից դուրս է գալիս ու ճգնում երևանցուն համոզել, թե Երևանում ինքն է հարց լուծողը։ Այդ դեպքում նորից նույն հռետորական հարցը՝ ո՞վ կկանգնեցնի մայրաքաղաքի լցակայանների թալանը»։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...