Ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն՝ Սեդա Սաֆարյանի մասով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մինչ երեկ ՀՀ ԱԺ-ում քննարկում էին ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, եւ ընդամենը 30 պատգամավոր կողմ եղավ, որ Սաֆարյանի լիազորությունները դադարեցվեն, ՍԴ-ում դատավորները այլ գործով են զբաղված եղել: Նրանք պատրաստվել են ուրբաթ օրը կայանալիք նիստին: Իսկ ի՞նչ նիստի մասին է խոսքը: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունն անցյալ տարեվերջին դիմել էր ՍԴ ու խնդրել պարզել, թե 1998 թվականին ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հակասություն ունի արդյոք Հայաստանի Սահմանադրության հետ, թե ոչ։
Բանն այն է, որ միջազգային պայմանագրերը, որոնք ենթակա են վավերացման Ազգային ժողովի կողմից, Հայաստանում պարտադիր սահմանադրական վերահսկողություն պիտի անցնեն։ Դա նշանակում է, որ կառավարությունը դիմում է այդ պայմանագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության ստուգման հարցով Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը որոշում է՝ համապատասխանում են արդյոք ստանձնած պարտավորությունները Սահմանադրությանը, թե ոչ։
Ասել է թե՝ ՍԴ-Ն խառն է եղել՝ այս գործով նիստին պատրաստվելով, սակայն ավելի ուշ ծանոթացել են ԱԺ քննարկման արդյունքին ու հասկացել, որ ԱԺ-ն գնդակը գցեց իրենց դաշտ, ու հիմա հերթը իրենց որոշելունն է՝ կարգապահական վարույթ կհարուցեն, թե ոչ: Չի բացառվում՝ դատավորները հավաքվեն ու որոշում կայացնեն՝ ինչ պետք է անել՝ ներել օրինախախտ դատավոր Սաֆարյանին, թե պատժել, որ մյուսներն էլ զգաստանան: Հավելենք, որ Սեդա Սաֆարյանը ինքնախոստովանել է, որ անթույլատրելի արարք է թույլ տվել, որը հավաստող փաստաթուղթը «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...