Դրոններով պտտվում էին, ձնով ծածկվեցի, որ չտեսնեն.զինծառայողը պատմել է՝ ինչպես է ադրբեջանական կողմում հայտնվել
Այն տարածքը, որտեղ մոլորվել եմ, արդեն ճանաչում եմ, այդտեղով էլ եկել ու անցել եմ մեր կողմ։ Այս մասին 24News-ին ասել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ, երեկ ադրբեջանական կողմում հայտնված ու այսօր վերադարձած պայմանագրային զինծառայող Մարտիրոս Գյուլամբարյանը։
Զինծառայողն ասել է, որ երեկ մոլորվել էր ժամը 11։30-ի սահմաններում Գորիս համայնքի Ակներ (նախկին անվանում՝ Բռուն, Վերիշեն բնակավայրից անմիջապես հյուսիս-արևմուտք) բնակավայրի գլխին՝ «վիշկի» մոտ։ «Մառախուղ է եղել, հասել եմ իրենց պոստ, տեսա որ 4 հոգի մոտենում են մեքենային («Կամազ 114» մակնիշի բեռնատար), ֆռացի դուրս եկա վարորդի դռնով։ Մի դուռը բացել են, մյուս դռնով իջել-անցել եմ նրանց թիկունք։
Մեքենան թողել եմ N դիրքից մոտ 30 մետր ներքեւ։ Ամբողջ գիշեր լուսարձակ են գցել, մառախուղ է եղել, չեն կարողացել տեսնել ինձ։ Գիշերը պատսպարվել եմ ձորակի մեջ, առավոտ արդեն ադրբեջանական դրոնները պտտվում էին ձորակի վերևում։ Ձնով ծածկվեցի, որ չտեսնեն, հետո գնացին։ Դրոն առաջին անգամ ձորակի մոտ եկավ առավոտ 5-ին, հետո՝ 6-ին, հետո 7-ին 15 պակաս։Չեն կարողացել ջոկել, ձնով ծածկված եմ եղել»,- հավելեց պայմանագրային զինծառայողը։
Մարտիրոս Գյուլամբարյանն ասել է նաև, որ բեռնատարն ադրբեջանական կողմի մոտ է մնացել․ «Որ չեն կարողացել ինձ բռնել, մեքենան հետ չեն տալիս։ Բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահների, սահմանապահների միջնորդությամբ։ Վոլկովն ասում է՝ «Ադրբեջանը հետ չի տալիս մեքենան», ուզում են տեսնել՝ ինչ են անելու»։
Զինծառայողը հավելել է, որ հայկական դիրքեր այլ ճանապարհով է կարողացել անցնել ժամը 11։00-ի սահմաններում, առողջական որևէ խնդիր չունի, վաղը վերադառնալու է ծառայության։ Խոսելով որոնողական աշխատանքների ժամանակ ռուսական սահմանապահ զորքերի մեքենայի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցների մասին՝ Մարտիրոս Գյուլամբարյանն ասաց, որ հետո է իմացել այդ միջադեպի մասին․ «Ես այդտեղ չեմ եղել, ես եղել եմ խոսքի՝ Խոզնավարում (Գորիս քաղաքից մոտ 11 կմ հյուսիս), իրանք՝ Բռունի գլխին»։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...