Տելեգրամում նորից սկսվել է մեծ ապատեղեկատվության ալիք, ամեն չստուգված տեղեկատվություն չենք տարածում. Սամվել Մարտիրոսյան
Քանի որ Տելեգրամում նորից սկսվել է մեծ ապատեղեկատվության ալիք, ինքն էլ առանց այդ էլ ծանր պայմաններում, կարեւոր է հետեւել մի քանի կանոնների՝ Տելեգրամից տեղեկատվության ստանալու պահով (եւ ոչ միայն Տելեգրամից): Այս մասին գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«1. Եթե Տելեգրամ ալիքը նոր եք գտել, գոնե մի ամիս այն համարեք մոխրագույն դաշտից, չստուգված։ Մինչեւ չստուգեք, մի համարեք վստահելի աղբյուր։
Մի համարեք ալիքը վստահելի, որտեղ անընդհատ հղումներ են արվում անհայտ աղբյուրներին։ Օրինակ, ինչպես գրում է գերմանական մամուլը, կամ ղրղզական Տելեգրամ ալիքները, մեր աղբյուրը Պենտագոնում, և այլն։ Իհարկե, լավ ալիքները նույնպես կարող են պարբերաբար նման հղումներ անել, բայց ոչ օրական հինգ անգամ։
Նորմալ ալիքները չեն սխալվում անընդհատ։ Եթե սխալվում են (բոլորի հետ լինում է), ընդունում են սխալը։
Բոլոր այլ ալիքները հարկավոր է համարել չստուգված։ Կարդում ենք, բայց չենք վստահում։ Կարող է լավն են, բայց դեռ պետք է ստուգել։
Ամեն չստուգված տեղեկատվություն չենք տարածում, որ չդառնանք ապատեղեկատվության մեխանիզմի մաս։
Ես չեմ տարածում ստուգված ալիքների ցանկ։ Քանի որ մի քիչ սուբյեկտիվ հարց է, հետո մեկին կմոռանաս, մյուսին չգիտես՝ ավելացնես, թե ոչ։ Ավելի լավ է՝ ամեն մեկը իր համար այդ ցանկը կազմը՝ հաշվի առնելով վերոհիշյալը։
Հիմա, այն մասին, թե այդ ինչ ալիքներ են, որ խուճապ են տարածում։
Մի մասը ստեղծված է թշնամու կողմից
Կան, որ կառավարվում են այլ երկրներից, որոնք խորը հետաքրքրություն ունեն մեր երկրի հանդեպ
Ալիքներ, որոնց ադմինները 2 կետի երկրների անվճար եւ վճարովի ֆանատներն են
Փառասեր ադմինները, որոնք ամեն կերպ ուզում են հայտնի ալիք ունենալ՝ անկախ մեթոդներից
Ալիքներ, որոնց ադմինները պարզապես ապուշ են։
Ալիքներ, որոնց ադմինները դեռ նոր են իրենց փորձում այս ոլորտում։ Նորմալ մարդիկ են, բայց խակ են դեռ»։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...