Սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով. Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում` մարտի 19-ի ցերեկը, 21-ին՝ առանձին շրջաններում, 20-ին և 22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, 20-ին առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 19-20-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +12+14։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 5 +9,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 4 + 8,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6 + 8, ցերեկը՝ +11 + 13,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 3 + 6,
Լոռիում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 6 + 8,
Տավուշում՝ գիշերը՝ +4 + 8, ցերեկը՝ + 8 + 11,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 4 + 7,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 11 + 15,
Արարատում՝ գիշերը՝ +7 + 9, ցերեկը՝ + 13 + 15,
Արմավիրում՝ գիշերը՝ +6 + 8, ցերեկը՝ + 13 + 15,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 4 + 7,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +13+16,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5 + 9, ցերեկը՝ + 14 + 18,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1 + 3, ցերեկը՝ + 8 + 12,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +4 + 9, ցերեկը՝ + 12 + 16։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...