Մեր բանակը երբեք «5-րդ շարասյուն» չի ունեցել, չունի և չի ունենալու․ Արտակ Զաքարյան
«Մեր բանակը հաղթանակների, պատերազմի բովով անցած, մարտական ուղիում ծնված բանակ է և երբեք «5-րդ շարասյուն» չի ունեցել , չունի և չի ունենալու, սրանում, առավել քան համոզված եմ»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Բանակում եղել են մարդիկ, որոնք իրենց ծառայողական պարտականությունները վատ են կատարել, թերացել են, եղել են նաև դեպքեր, որոնք բնորոշվում են որպես պետական դավաճանության օրինակներ, բայց դա «5-րդ շարասյան» հետ որևէ կապ չունի։ Եթե իրենք իշխանության են և չեն տեսել ՝ փոխելով 4 պաշտպանության նախարար ուրեմն դա իրենց խնդիրն է և ի՞նչ է նշանակում նման կերպ անընդհատ հարվածել բանակին՝ անպատասխանատու հայտարարություններ անելով, դա ես որակում եմ որպես անպատասխանատու հայտարարություն՝ պետության հենասյուններից մեկի նկատմամբ, և պատերազմի պարտության տխուր ելքի պատճառները փնտրել այլ տեղերում ՝ մոռանալով սեփական անձը , սեփական թիմի անպատասխանատվությունը, անփութությունը, իրավիճակին չտիրապետելը, պետությունը խաղաղ իրավիճակից պատերազմական ռելսերի վրա տեղափոխելը, շատ ու շատ գործընթացներ կիսատ թողնելը, սխալ ռազմաքաղաքական գործողություններ իրականացնելը, արտաքին սխալ , անթույլատրելի, վտանգավոր քաղաքականություն վարելը։ Արդյո՞ք այս ամենը ավելի նման չէ «5րդ շարասյան»։ Անթույլատրելի է նման երևույթներ փնտրել ԶՈւ-երում»,-ասաց Արտակ Զաքարյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ ովքեր պատրաստ են իրենց կյանքը զոհել, սխրանքով և ծառայողական պարտականությամբ նվիրվել հայրենիքին, պետությանը, ՀՀ-ին ու հայ ժողովրդին, այդ մարդկանց չի կարելի նման որակումներ տալ։ «Իսկ եթե նկատի ունի ինչ-որ մարդկանց խմբի, որոնք տարբեր ժամանակներում տարբեր հանցագործություններով են աչքի ընկել դա ի՞նչ կապ ունի բանակի հետ, ԶՈւ-երի հետ ընդհանուր առմամբ»,-ասաց Արտակ Զաքարյանը։
«Բանակը հրեշտակների դպրոց չի, որտեղ իդեալիզմը պետք է գերիշխի, բայց մեկ կամ երկու դեպքով գեներալիտետ վարկաբեել , բարձրագույն սպայական հրամանատարական կազմ վարկաբեկել, մի քանի դեպքերով բանակի այս կամ այն ոլորտի ուղղության համընդհանուր պրոբլեմ մատնանշել անթույլատրելի է։ Աշխարհում ոչ մի ապետություն չեք գտնի, որ նման կերպ վերաբերվի իր բանակին, ինչպես Փաշինյանն ու իր կառավարությունն են անում»,-վստահեցրեց պաշտպանության նախկին փոխնախարարը՝ նշելով․ «Այն, ինչ պատերազմից հետո մնացել է Զինված ուժերից, հավատացեք, դեռ մեծ պոտենցիալ ունի»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն