Պապիկյանի ու Փաշինյանի հարաբերություններն այլևս լարված չեն․ ինչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններն արդեն նախկինի պես լարված չեն: Եվ հենց դա է պատճառը, որ երեկ լրագրողների հետ զրույցում Պապիկյանը վստահ հայտարարեց. «Ես չեմ պատրաստվում իմ առջեւ դրված խնդիրները կիսատ թողնել, չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Եվ, այո, շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումները, եւ թե որքան կհաջողվի այն իրականացնել, կյանքը ցույց կտա»,- ասաց Պապիկյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ նրա ու Փաշինյանի հարաբերությունները տեւական ժամանակ լարված էին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կեղծված ընտրությունների համար նրան էին մեղադրում՝ իբրեւ պատասխանատուի: Մեր տեղեկություններով՝ ամեն ինչ հարթվել է, եւ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Սուրեն Պապիկյանը կապ չունի 2022 թվականի նոյեմբերին տեղի ունեցած վարչության կեղծված ընտրությունների հետ:
Այս իրավիճակում ուշագրավն այն էր, որ Պապիկյան-Փաշինյան լարվածությունից ցանկանում էր օգտվել Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը՝ զբաղեցնելու ՊՆ նախարարի պաշտոնը: Նա չհասավ իր նպատակին։ Մեկնաբանության համար դիմեցինք Ռոմանոս Պետրոսյանին, որը նշեց. «Աբսուրդ է, նույնիսկ մեկնաբանելու բան չկա այդտեղ։ Խնդրում եմ էդ հարթության եւ բովանդակության հարցեր չուղղել ինձ այսուհետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...