Սրանց իշխանության օրոք ոչինչ այլև չի զարմացնում․ Լիլիթ Գալստյան
Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԳԱՂՏՆԻՈւԹՅԱՆ ՌԵԺԻՄՈւՄ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼ ԱՄԵՆ ԲԱՆ․ ԱՅՍՊԻՍԻՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆԻ ՁԵՌԱԳԻՐԸ
2022-ի նոյեմբերին վարչապետի հրամանով ստեղծվել է բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ, որը մինչև 2022 թ․ նոյեմբերի 30-ը ՀՀ վարչապետին պետք է ներկայացներ բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք՝ ներառելով մի շարք կարևոր ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության, կրթական ծրագրերի, ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման, համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների, բուհական (ֆիզիկական, բովանդակային և իրավական ենթակառուցվածքը սահմանող) ստանդարտների վերաբերյալ։
Այսօր ԱԺ ԿԳՄՍԵ հանձնաժողովի նիստում նախարար Ժ․ Անդրեասյանից փորձեցի ճշտել, թե արդյոք այդ փաստաթուղթը կա, կամ, առհասարակ՝ ինչ ուսումնասիրություններ և հիմնավորումներ են ընկած բուհական և գիտական համակարգերը միաձուլելու արդեն ընթացող գործընթացների հիմքում։
Ժ․ Անդրեասյանը պատասխանն ավելի քան զարմացնող էր, թեև սրանց իշխանության օրոք ոչինչ այլև չի զարմացնում․«Այդ փաստաթուղթը, վերլուծական տեղեկանքը կա, բայց այն այս փուլում չի նախատեսվում հրապարակել»։
Անդրեասյանին և կառավարությանն, իհարկե կրծքով պաշտպանեց սկանդալային պահվածքով և սեռական հայհոյանքներով հայտնի Սիսակ Գաբրիելյանը՝ մոտավորապես նիկոլի հանգույն ասելով, թե ինչ-որ պետք է, այն էլ անում ենք։
Իսկ իրականում՝ առանց լուրջ հիմնավորումների և ուսունասիությունների վերաձևվվում և կազմաքանդվում է Հայաստանի կրթական և գիտական համակարգը, մեր ազգային հարստությունը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն